RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն այժմ շատ են բարձրաձայնվում, սակայն որքանո՞վ է խնդիրներին լուծում տրվում, դժվար է հստակ ասել: Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հասանելիությանը հաշմանդամություն ունեցող մարդկանցՙ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը ցավով նշեց, որ ընտրատեղամասերի միայն 6 տոկոսն է լիովին մատչելի:

Իսկ «Հարմոնիա» կույր մարդկաց ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանն ասաց, որ մեր երկրում 2007 թվականի մարտի 14-ին ընդունված որոշմամբ կույրերը, համապատասխան նշանների օգնությամբ, ունեն գաղտնի եւ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն. «Կուրություն ունեցող ընտրողները մինչ ընտրությունը պետք է ծանոթանան դրա կիրառելու ձեւին, կամ կարելի է հենց ընտրատեղամասերում նման դասընթացներ կազմակերպել: Ցավոք, լավ չպատկերացնելով կարգը, կույր մարդիկ իրենց քվեաթերթիկը դարձնում են անվավեր»:

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն էլ իր հերթին ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ընդգրկված լինեն օրենսդիր եւ գործադիր իշխանության մեջ, քանի որ շատ հաճախ հաշմանդամություն չունեցողները մոռանում են հաշմանդամների խնդիրների մասին:

- Մեզանում հաշմանդամների խնդիրներին աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում,- նկատում է Ալբերտ Աբգարյանը եւ ավելացնում, որ վերջին 1.5 տարվա ընթացքում շահագործման հանձնված բոլոր շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց:

Արման Մուշեղյանը նշում է, որ հաշմանդամների իրավունքները պաշտպանող օրենքներ կան, որոնք շատ հաճախ չեն գործում, եւ պետք է վարչական տույժերի ենթարկեն բոլոր նրանց, ովքեր թերանում են այդ հարցում:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել միջավայր, ոչ թե խղճալ նրանց կամ պարզապես բարի կամք դրսեւորել, պետք է ընդամենը կյանքի կոչել օրենքը, ընդգծեցին բանախոսները:

Հուսանք, որ կգա ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող անձինք առանց արգելքների կտեղաշարժվեն եւ կապրեն սովորական մարդու կյանքի ռիթմով: Շատ կարեւոր է նաեւ, որ գործատուները եւս չհրաժարվեն հաշմանդամներին աշխատանքի ընդունելուց, դեռ ավելինՙ ստեղծեն բոլոր պայմանները նրանց համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ