RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բոլորիս հիշողության մեջ թարմ է Ֆրանսիայի Ազգային ժողովում ադրբեջանցի «երկու ուսանողի ծեծի ենթարկելու փաստով» հարեւան երկրի բարձրացրած աղմուկը: Բանը հասել էր նույնիսկ ԱԳՆ մակարդակով ֆրանսիական իշխանություններին դիմելուն եւ խնդիր էր դրվել «հասնելու հայ բարբարոսների եւ նրանց հովանավորների հանդեպ արդարացի դատավարության»:

Այդ կապակցությամբ ինչ է արվում` դեռեւս ամբողջական տեղեկատվություն չկա: Բայց, ինչպես ասում են, Աստված արդար է դատում: Երեկ ադրբեջանական մամուլում հայտնվել է խիստ ուշագրավ մի տեղեկատվություն:

Ըստ այդմ, «Նյու Յորք սիթի» համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Էմիլ Իսմայիլը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակից Ֆարիդ Ջեբրայիլովի կողմից ենթարկվել է սպառնալիքների: Դա տեղի է ունեցել մարտի 22-ին, Նյու Յորքում ադրբեջանական համայնքի կազմակերպած միջոցառման ժամանակ: Ուսանողը «Թուրան» գործակալության ասել է, որ Ջեբրայիլովը հարձակվել է իր վրա եւ փորձել հարվածել: Ակցիայի մասնակիցներին հաջողվել է կանխել Ջեբրայիլովի հարձակումը եւ նրան հեռացնել միջոցառման վայրից:

Իսմայիլը տեղեկացրել է, որ «դիմել է Նյու Յորքի ոստիկանություն, որտեղ նրան խոստացել են հետաքննություն անցկացնել»: Չնայած Ջեբրայիլովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ուսանողը մտադիր է հասնել նրա պատժմանը (տես http://www.contact.az/docs/2013/Politics/032500032290ru.htm#.UVFWBdsZ20):

Նույն աղբյուրի տեղեկացմամբ, մարտի 22-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության նստավայրի դիմաց տեղի ադրբեջանական համայնքը կազմակերպել է ակցիա` «ի նշան Ադրբեջանում երիտասարդության հանդեպ գործադրվող բռնությունների»: Միջադեպի մասին մեկնաբանություններ ստանալու եւ պաշտոնական արձագանքը ներկայացնելու խնդրանքով «Թուրան»-ը դիմել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որտեղ, սակայն, հրաժարվել են «մինչեւ վերջ լսել լրագողին»:

Վերջերս Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժինը Ժնեւում կազմակերպել էր եվրոպական երկրներում ուսանող ադրբեջանցի երիտասարդների հերթական հավաք, որին մասնակցել էր բաժնի վարիչ Ալի Հասանովը: Վերջինս առանց այլեւայլությունների հայտարարել էր, որ արտերկրում «յուրաքանչյուր ադրբեջանցի իր երկրի դեսպանն է եւ պետք է ամեն ինչ անի հանուն նրա»:

«Հանուն երկրի»` Ադրբեջանի իշխող վարչախումբը հասկանում է հանուն իր ապահովության: Նյու Յորքում ապրող ադրբեջանցիներն, ինչպես տեսնում ենք, խնդիրը հասկացել են ոչ այնպես, ինչպես ձեւակերպում է Իլհամ Ալիեւի աշխատակազմը: Եվ, բնականաբար, ենթարկվել են ՄԱԿ-ում իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչության սպառնալիքներին:

Էմիլ Իսմայիլը «Թուրան»-ին տեղեկացրել է, որ միջադեպից ամիսներ առաջ Ջեբրայիլովն իրեն «սպառնալիքներ է փոխանցել ծանոթների միջոցով»: Դիվանագիտական անձեռնխելիությամբ օժտված անձնավորությունն, այսպիսով, Միացյալ Նահանգներում կատարում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ առնվազն ոստիկանության գործառույթներ` վերահսկում է ադրբեջանական համայնքի կյանքը, նրա առանձին անդամների ենթարկում «անհրաժեշտ մշակման»:

Հետաքրքրական է` ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ օրինապահ մարմինների արձագանքը: Կարողանալո՞ւ են նրանք ապահովել ադրբեջանցի ուսանողի անվտանգությունը: Իսկ Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքային մարմիններն ի՞նչ վերաբերմունք են ցուցաբերելու ոստիկան-«դիվանագետի» հանդեպ: Մեր կողմից կարող ենք խորհուրդ տալ. ՆԳՆ նախարար Ռամիլ Ուսուբովն արդեն 67 տարեկան է, արժե Ջեբրայիլովին հետ կանչել դիվանագիտական ծառայությունից եւ նշանակել թիվ մեկ ոստիկան: Միեւնույն է, նա արդեն ինքնաբացահայտվել է որպես Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի գործակալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ