RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Տեղադրվել է` 2013-03-05 10:19:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2045, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԿ ԲԱԶԿԱԹՈՌԻՑ ՎՃԱՐՎՈՒՄ ԷՐ... ՕՐԱԿԱՆ 240 ԴՐԱՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ շահութաբերությամբ եւ եղանակներով էին աշխատում ատամնաբուժարանները մինչ արտոնագրային հարկման անցնելը

Ատամնաբուժական ծառայություններ մատուցողների համար կատարված հարկային փոփոխություններին մեր թերթում առաջին անգամ («Կայացած երկրում հարկային դրույքաչափը 4 անգամ չեն բարձրացնում», 22 հունվարի, 2013) անդրադարձել ենք, անընդունելի համարելով հարկային դրույքաչափերի նման կտրուկ բարձրացումը, նշելով, որ ատամնաբուժական ծառայությունները շատ կարեւոր են եւ շոշափում են ամբողջ բնակչության շահերը:

Վերջերս կառավարությունը վերստին անդրադարձել էր այս խնդրին, որոշում ընդունելով, որ ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ, իսկ ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի եւ 2 օժանդակ աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը: («Կրկին ատամնաբուժական ծառայությունների հարկման մասին», 28 փետրվարի, 2013 թ.):

Այդուհանդերձ, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա էին սահմանել արտոնագրային վճարների չափերը ատամնաբույժների համար, մինչեւ վերջերս պետական ոչ մի կառույցից չէր ներկայացվում: Եվ ահա, կառավարության վերոնշյալ որոշման նախագծում ներկայացվել են պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրության արդյունքները այս ոլորտում: Մասնավորապես, ուսումնասիրվել են Երեւանում գործունեություն ծավալող 30 ատամնաբուժական ծառայություններ մատուցողներ: Ուսումնասիրված բոլոր ընկերություններում, նրանց ներկայացրած տվյալներով, շահութաբերության մակարդակը կազմել է ընդամենը 2-7 տոկոս, իսկ աշխատավարձը` 37-72 հազար դրամ:

Գործունեության առաջին եղանակով, ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է օրավարձով` յուրաքանչյուր բժիշկ-ստոմատոլոգից ստանալով օրական 15 հազարից 20 հազար դրամ եկամուտ` փոխարենը վճարելով հարկերն ու կոմունալ ծախսերը: Այսինքն, միայն անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսերը կրում է բժիշկ-ստոմատոլոգը:

Այս եղանակով աշխատելու դեպքում պետությանը վճարված շահութահարկը մեկ բազկաթոռի համար կազմել է ամսական 3,5-9 հազար դրամ` օրական 130-350 դրամ: Փաստորեն, մեկ ստոմատոլոգի հաշվով միջինը 17,5 հազար դրամ վարձատրություն ստանալու դիմաց, կազմակերպիչը վճարել է օրական 240 դրամ շահութահարկ կամ ստացած եկամուտների 1,37 տոկոսը:

Վերնոշյալ ցուցանիշներից ակնհայտ է, որ եթե ատամնաբուժական գործունեություն իրականացնողները հայտարարագրեին իրենց իրական շրջանառությունները, ապա վճարվող շահութահարկի չափը շատ ավելին կլիներ, քան արտոնագրային վճարի առավելագույն` 80 հազար դրամը:

Մյուս եղանակն այն է, որ ատամնաբուժական կլինիկայի կազմակերպիչը բժիշկ-ստոմատոլոգների հետ աշխատում է ատամնաբուժական բազկաթոռների վարձակալության հիմունքներով` յուրաքանչյուր բազկաթոռի վարձը սահմանելով ամսական 200 հազարից 350 հազար դրամ: Այս դեպքում ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ հարկերի վճարման պարտավորությունը կրում է վարձակալը:

Այս եղանակով աշխատող ատամնաբուժական կլինիկաները մեկ բազկաթոռի հաշվով միջին ամսական 275 հազար դրամ վարձատրության դիմաց վճարել են միջինը 4,2 հազար դրամ շահութահարկ; Դա նշանակում է, որ 1 բազկաթոռի հաշվով պետությանը վճարված հարկերը շուրջ 65 անգամ պակաս են եղել 1 բազկաթոռի վարձակալության վճարից:

Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալ ցուցանիշների կապակցությամբ: Առաջինը, որ դրանք բավականին խոսուն են եւ այնպես չէ, որ ատամնաբույժների եկամուտների վրա էական ազդեցություն կթողնեն արտոնագրային վճարները, կամ դրանք հիմք են տալիս ատամնաբույժներին բարձրացնել իրենց մատուցած ծառայությունների գները: Երկրորդ, անհասկանալի է, թե ատամնաբույժների բողոքի օրերին ինչո՞ւ պետեկամուտների կոմիտեն կամ ֆինանսների նախարարությունը չէին հրապարակում այս ուսումնասիրության արդյունքները` հիմնավորելու այս ոլորտում մեծ ստվերի առկայությունն ու հարկման կտրուկ բարձրացումը: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս կամ այն նախարարությունը, կառավարությունը եւ ընդհանրապես իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ էլ չեն կարողանում ինչպես հարկն է հանրությանը ներկայացնել իրենց որոշումների հիմնավորումները, դրանով իսկ սեփական նպաստը բերելով իրենց դեմ ուղղվող դժգոհություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ