RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



Տեղադրվել է` 2013-03-01 23:51:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸՙ ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9939 գործարք, ինչը 45,3 տոկոսով ցածր է 2012-ի դեկտեմբերի եւ 2 տոկոսով ավելի 2012-ի հունվարի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 35,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատՙ 17,9 տոկոսով: 3095 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 77,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 35,5 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 58,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի դեկտեմբերի համեմատ, 2013-ի հունվարին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 37,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` 29,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունվար 2012 թ.Միջին գները (դրամ) հունվար 2013 թ.Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2012 թ.
Կենտրոն400790422050421000
Արաբկիր335300350000349500
Քանաքեռ-Զեյթուն260800279100278000
Նոր Նորք226908243050242850
Ավան236248255000250000
Էրեբունի234930243500242600
Շենգավիթ230464249100248200
Դավթաշեն255952269100268500
Աջափնյակ221586240500239000
Մալաթիա-Սեբաստիա220700235000234100
Նուբարաշեն140100145100145000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)251250266400265300

Մարզերում հունվարին վաճառվել են 302 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատՙ 23,7 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Արմավիրըՙ 119 հազար դրամ, Գորիսըՙ 117 հազար դրամ, Իջեւանըՙ 116 հազար դրամ, Աշտարակըՙ 114 հազար դրամ, Մասիսըՙ 112 հազար դրամ, Ջերմուկը` 110 հազար դրամ, Եղվարդը, Գյումրին, Դիլիջանը` 109 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 312 գործարք, որից 85-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 46,9 տոկոսով, իսկ մարզերում` 41,5 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ի հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հունվար 2012 թ.Միջին գները (դրամ) հունվար 2013 թ.Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2012 թ.
Կենտրոն459800471100470700
Արաբկիր370100378100377400
Քանաքեռ-Զեյթուն275000291100290000
Նորք-Մարաշ302000314000313700
Ավան249100267050266800
Էրեբունի219800235000234400
Շենգավիթ239500251000250600
Դավթաշեն258000271700271100
Աջափնյակ236800244100243800
Մալաթիա Սեբաստիա220500234300234300
Նուբարաշեն144800147600147300
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)270500282300281800

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, 1 քմ-նՙ 154 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 135 հազար դրամ, Նոր Հաճընը, Գորիսը ՙ 129 հազար դրամ, Իջեւանըՙ 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրինՙ 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի հունվարին 2012-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը աճել 2,6 անգամ, Երեւանում` 8 տոկոսով:

2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 29,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 19,7 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 69 գործարքներ, որից 42-ը` Երեւանում: 2012-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 66,7 տոկոսով, այդ թվում Երեւանում` 70,2 տոկոսով, իսկ մարզերում` 59,1 տոկոսով: 2012-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 3,2 անգամ, իսկ մարզերում` 3,9 անգամ:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները մնացել են առանց էական փոփոխությունների, իսկ գործարքների քանակը նվազել է, ինչը բնորոշ է տնտեսական ցածր ակտիվություն ունեցող հունվար ամսվա համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ