RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2013, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԱՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Կիսաթեթեւքաշային կարգում հանդես եկող ամերիկաբնակ Արտ (Արտյոմ) Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրեց: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կաբազոն քաղաքում նա մենամարտել է ամերիկացի Ալեխանդրո Պերեսի հետ: 10-ռաունդանոց բավականին հետաքրքրական մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցակցին զիջել է միավորներով (93-96, 93-96, 94-95):

31-ամյա Արտ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում: 2007-ին նա մեկնել է ԱՄՆ եւ հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: Մինչեւ Ալեխանդրո Պերեսի հետ մենամարտը հայ բռնցքամարտիկը պարտություն չէր կրելՙ տոնելով 15 հաղթանակ, 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Նրա մրցակիցների թվում են եղել Միգել Կոստան եւ աշխարհի նախկին չեմպիոն Քրիստոբել Կրուզը:

26-ամյա Ալեխանդրո Պերեսի համար հաղթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում 21-րդն էր: Դրանցից 17-ում նա հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է 3 պարտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ