RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1914, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ՀԱՅ ԹԵԹԵՎԱՏԼԵՏՆԵՐԸ ՎԹԱՐԻՑ ՉԵՆ ՏՈՒԺԵԼ

Բալկանյան լիգային մասնակցելու համար Ստամբուլ մեկնելիս Թուրքիայի Սամսուն քաղաքի մոտակայքում շրջվել էր Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը: Սկզբնական շրջանում լուրեր էին տարածվել, թե իբր վթարի հետեւանքով հայ մարզիկներից շատերը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժնին տեղեկացրել է թեթեւ ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը , Հայաստանի մարզական պատվիրակության անդամներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Վթարից հետո նոր ավտոբուս է տրամադրվել, որով մեր մարզիկները հասել են Ստամբուլ ու մասնակցել մրցումներին:

Առաջնության արդյունքներով Հայաստանի կանանց հավաքականը Ռումինիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիայի եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչների հետ պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Մեր տղամարդկանց հավաքականը գրավել է 9-րդ տեղը: Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցել են հայաստանցի 14 թեթեւատլետներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ