RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԺՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԽԱՂԱ 10 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ

Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկիՙ Խորեն Հովհաննիսյանի որդինՙ Ժորան, հանդես կգա Տաշքենդի «Պախտակորում» 10 համարի մարզաշապիկով: Հատկանշական է, որ 1990-ին այդ թիմում հանդես է եկել Խորեն Հովհաննիսյանը, որը ոտքի ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր վերադառնալ Հայաստան:

Ինչպես հայտնի է, ներկայումս Խորեն Հովհաննիսյանը Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն է: Նրա որդին էլ հանդես էր գալիս այդ թիմում, որտեղ իրեն լավ էր դրսեւորում: Ձմռանը նա հրավեր ստացավ «Պախտակորից» ու հաջող փորձաշրջան անցնելով թիմում, ընդգրկվեց Ուզբեկստանի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում: Ժորա Հովհաննիսյանը թիմի կազմում հայտավորված է նաեւ Ասիայի չեմպիոնների լիգայի մրցաշարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ