RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1965, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 2-ՐԴ ՏԵՂՈՎ

Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Ավարտական տուրից առաջ Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավակնում էին գլխավոր մրցանակին: Նրանք ընդամենը կես միավոր էին զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուային: Վերջինիս հետ 9-րդ տուրում սեւերով մրցում էր Սամվել Տեր-Սահակյանը: Հայ շախմատիստին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցվեց ոչ-ոքի:

Կարեն Գրիգորյանին էլ չհաջողվեց սեւերով հաղթանակ տոնել Վլադ-Քրիստիան Ջիանուի նկատմամբ: Այդ մրցախաղում էլ կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Այսպիսով, 7 միավորով գլխավոր մրցանակըՙ 1000 եվրոն շահեց վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որ մի քանի օր առաջ դարձել էր կայծակնային մրցաշարի հաղթող, 6,5 միավորով բավարարվեց 2-րդ տեղով եւ պարգեւատրվեց 800 եվրոյով: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված Վլադ-Քրիստիան Ջիանուից, Սամվել Տեր-Սահակյանից եւ Կորե Ակշայրաջից:

Ռոշֆորից Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը տեղափոխվեցին ֆրանսիական Քափել լա Գրանդ, որտեղ մեկնարկել է շախմատի մեկ այլ մրցաշար: Բացի նրանցից, մրցաշարում հանդես են գալիս նաեւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, հայաստանցիներ Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Նելլի Աղինյանը, Ռոբերտ Աղասարյանը, Եվգենիա Դոլուխանովան, Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը եւ ռուսաստանցի Կարինա Համբարձումովան:

Մրցաշարում առավել հաջող են մեկնարկել Տիգրան Ղարամյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք 2 միավորով 13 շախմատիստների հետ 2 տուրից հետո գլխավորում են աղյուսակը: Տիգրանը հաղթել է Ալգիմանտաս Բուտնորիուսին եւ Միխայիլ Ուլիբինին: Դանիելյանը պարտության է մատնել Թերեզա Օլսարովային ու Նորմունդս Միեզիսին:

Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 1,5-ական միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ