RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



ԿԻՆՈԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2219, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«ՕՍԿԱՐՆԵՐԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Պ. Ք.

Լոս Անջելեսում երեկ ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Գլխավոր պարգեւինՙ «Տարվա ֆիլմ» մրցանակին արժանացել է Բեն Աֆլեկի «Արգո» գործողությունը» ֆիլմը, որը մեկուկես ամիս առաջ ստացել էր «Ոսկե գլոբուս»:

«Օսկարի» պատմության մեջ (իսկ մրցանակաբաշխությունն անցկացվում էր 85-րդ անգամ) այս անգամ տեղի է ունեցել աննախադեպ երեւույթ. լավագույն ֆիլմի անունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Գլխավոր մրցանակին արժանացած ժապավենը պատմություն է այն մասին, թե ինչպես ԿՀՎ գործակալները կինեմատոգրաֆիստներ տեսնելովՙ Թեհրանում ազատագրեցին ամերիկացի պատանդներին: Ֆիլմը մրցանակներ ստացավ նաեւ լավագույն սցենարի եւ մոնտաժի համար:

11 անվանակարգերում «Օսկարի» ներկայացված «Պիի պատմությունը» ստացել է 4 մրցանակՙ ռեժիսորական աշխատանքի, տեսողական էֆեկտների, օպերատորական աշխատանքի եւ լավագույն երաժշտության համար: Սա աներեւակայելի պատմություն է մի պատանու մասին, որը նավաբեկությունից հետո հայտնվում է վագրի հետ միեւնույն նավակում:

Ակադեմիկոսները լավագույն դերասանուհի են ճանաչել 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսին : Դեւիդ Օ"Ռասելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում Լոուրենսը մարմնավորում է ամուսնու մահից հետո բանականությունը կորցրած կնոջ դերը, որը կյանքում նոր նպատակ է գտնում:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է բրիտանացի Դենիել Դեյ-Լյուիսը , որը Աբրահամ Լինքոլնի դերն է կատարում Սթիվեն Սպիլբերգի «Լինքոլն» ֆիլմում:

Ըստ Վիկտոր Հյուգոյի վեպի Թոմ Հուպերի նկարահանած «Թշվառները» մյուզիքլը ստացել է երեք «Օսկար»ՙ Էնն Հեթուեյի մարմնավորած լավագույն երկրորդական դերի, լավագույն դիմահարդարման եւ լավագույն ձայնային զուգորդությունների համար:

Եվրոպական վարձութային կինոյի լավագույն ժապավեն է ճանաչել ավստրիացի Միխայել Հանեկեի «Սեր» դրաման, որը Լոս Անջելեսում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Կաննի կինոփառատոնում 2012-ին «Ոսկե արմավենի» ստանալուց հետո:

Հանեկեի հայրենակից Քրիստոֆ Վալցը իր կյանքում երկրորդ «Օսկարն» է ստացել, այս անգամՙ Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոյում» դոկտոր Շուլցի կերպարի մարմնավորման համար:

Ինքըՙ Քվենտին Տարանտինոն այս տարի «Օսկարի» է արժանացել «Լավագույն սցենարիստ» անվանակարգում: Առաջին «Օսկարը» նա ստացել էր «Քրեական գրքույկ» ֆիլմի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ