RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1835, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 107

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԸ

Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Կարենը մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ է տոնել ու միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նա պարտության է մատնել Ֆիլիպ Մայերին, Դանիել Պուլվետին եւ Ռագհուրամրա Պրասանային: Սամվելն իր հայրենակցին կես միավոր է զիջում: Նա հաղթել է Սլավիսա Պերիչին ու Միոդրագ Թոդորչեւիչին եւ հաշտություն է կնքել Ալեքսեյ Բարսովի հետ:

4-րդ տուրում Կարեն Գրիգորյանը (2531) կմրցի մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2657) ունեցող, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուի հետ, որն ունի 2,5 միավոր: Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի ռումինացի Վլադ-Քրիստիան Ջիանուն:

B խմբի մրցաշարում հանդես եկող ֆրանսահայ շախմատիստ Գուրգեն (Գի) Հազարապետյանը 3 տուրից հետո վաստակել է 1 միավոր: 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ