RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2662, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՎԱՆԵՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԽԱՎԻԵՐ ՄԱՍԻԵԼՆ Է

26-ամյա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի ապրիլի 6-ին Չինաստանի Մակաո քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակում: Վանեսի մրցակիցը կլինի միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ, 28-ամյա արգենտինացի Խավիեր Մասիելը: Վերջինս 2011-ի մարտին աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր վիճարկել ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հետ:

Այդ օրը ռինգ դուրս կգան նաեւ թեթեւագույնքաշային կարգում WBA-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Բրայան Վիլորիան, առաջին կիսամիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիլֆրեդո Վասկեսը, 2-րդ կիսամիջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոման Մարտինեսը: Բացի նրանցից ռինգ դուրս կգա նաեւ 2008-ի Պեկինի եւ 2012-ի Լոնդոնի օլիմպիադաների չեմպիոն, չինացի Ցզոու Շիմինըՙ նորամուտը նշելով պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Վանես Մարտիրոսյանի մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում 27 մենամարտ է անցկացրել, որից 25-ում հաղթել է, 2-ում պարտվել է: Իսկ ահա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ շահելով 32 մենամարտ, մեկն ավարտելով ոչ-ոքի: Միակ ոչ-ոքին գրանցվել էր կուբացի Էրիսլանդի Լարայի հետ անցյալ տարվա նոյեմբերին կայացած մենամարտում, որում Վանեսը վնասվածք էր ստացել ու մենամարտը դադարեցվել էր: WBC-ի ղեկավարությունը մրցակիցների միջեւ 2-րդն մենամարտն էր նշանակել, որի հաղթողը պետք է WBC-ի չեմպիոնական գոտին վիճարկեր առաջին միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: 2-րդ մենամարտը պետք է կայանար փետրվարին, սակայն շատերի համար անսպասելի Վանեսը հրաժարվել էր ռինգ դուրս գալ նշված ժամկետում, նշելով, որ միայն մարտի 1-ից հետո է նպատակահարմար հանդիպել կուբացու հետ:

Այդպես Վանես Մարտիրոսյանը զրկվեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից: Սաուլ Ալվարեսն աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պետք է պաշտպանի մայիսի 4-ին: Առայժմ WBC-ի ղեկավարությունը չի որոշել, թե ով է լինելու Ալվարեսի մրցակիցը: Բացառված չէ, որ Լարային հնարավորություն ընձեռվի առանց ընտրական մենամարտի միանգամից վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հնարավոր է նաեւ, որ Ալվարեսը հանդիպի Լարա-Սերգեյ Բաբչենկո զույգի հաղթողի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ