RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԽ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Փետրվարի 17-ին Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գ. Գյուլբենկյան» սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով:

Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում, այնպես էլ մայր հայրենիքում: Նրանք պարգեւատրվել են մեդալներով, արժանացել դիպլոմների եւ դափնեկրի կոչման:

Միասին համերգային ծրագրով ելույթը նորություն չէր այս զույգի համար: Դեռեւս 2011 թվականի ապրիլի 23-ին Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը համատեղ մենահամերգով ելույթ ունեցան Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, որն անցավ մեծ հաջողությամբ:

Արձագանքելով սիրիահայերին օգնելու կոչին, Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը վճռեցին իրենց մասնակցությունը բերել բարեգործական ակցիային:

«Գալուստ Գյուլբենկյան» սրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգի ժամանակ հնչեցին ժողովրդական, հայրենասիրական եւ էստրադային երգեր, ռոկ կատարումներ, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվում էին բուռն ծափահարություններով: Երգերն ուղեկցվում էին «Ջեյրան» եւ «Անի» պարային համույթների աղջիկների նազելի պարերով:

Համերգի ժամանակ կատարվեց հանգանակություն: Ողջ նվիրատվությունը փոխանցվեց սիրիահայերի օգնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ