RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1429, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 74

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

Հ. Հ.

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-18-ը տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1,500-ից ավելի կրակոցներ, որոնց մի մասը «СВД» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:

«Ազգին» ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացրին, որ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:

Վերջին երկու օրվա ընթացքում հրադադարի ինտենսիվ խախտումներ արձանագրվել են երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իրավիճակը լարված էր նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Հակառակորդը 2 օր շարունակ գնդակոծել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Կրակոցները հիմնականում ուղղված էին խաղաղ բնակչության դեմ: Միայն հայկական կողմի պատասխան կրակոցներից թշնամին լռել է, եւ սահմանին կրկին հաստատվել է խաղաղություն: Գնդակոծության հետեւանքով վնասվել էին գյուղի տասնյակ տներ, մեքենաներ, վիրավորվել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Մելիքբեկյանը: ԼՂՀ ՊԲ-ից եւ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմը լիարժեքորեն վերահսկում է իրավիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ