RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2372, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 121

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿՐԿԻՆ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ Է

Վերջնագիծը հատեց «Աերոֆլոտի» կայծակնային մրցաշարը, որի 275 մասնակիցների թվում էին հայաստանցի 10 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, ընդ որում մրցակիցները միմյանց հետ մրցում էին 2 անգամ:

Ինչպես արագ շախմատի մրցաշարում, այնպես էլ կայծակնային խաղում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Նա 18 հնարավորից վաստակած 12,5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը: Զավենը 10 պարտիա շահեց, 5-ն ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն:

2-րդ ցուցանիշը ցույց տվեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 11 միավորով գրավեց 59-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 10,5 միավորով զբաղեցրեց 74-րդ տեղը: 10-ական միավորով համապատասխանաբար 81-րդ եւ 99-րդ տեղերը զբաղեցրին Հովհաննես Դանիելյանն ու Դավիթ Գեւորգյանը: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. 125. Տիգրան Քոթանջյանՙ 9, 164. Հովհաննես Գաբուզյանՙ 8, 186. Վահագն Խաչատրյանՙ 7,5, 264. Արթուր Ղարագյոզյանՙ 3,5, 267. Տիգրան Ս. Պետրոսյանՙ 2:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաչնին, որը վաստակեց 15,5 միավոր ու արժանացավ 10 հազար դոլար պարգեւավճարի: 2-րդ տեղը 14,5 միավորով գրավեց ռուսաստանցի մեկ այլ գրոսմայստերՙ Պյոտր Սվիդլերը: Նրան հանձնվեց 7 հազար դոլար: 3-րդ տեղը գրաված նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկը, որ վաստակել էր 14 միավոր, արժանացավ 5500 դոլար պարգեւավճարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ