RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1632, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 61

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՇՈՐԹՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:

ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ը ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով, Երեւանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին եւ նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար:

Փետրվարի 14-ին Կարեն Աշոտի Սիմոնյանը ձերբակալվել է, երբ փորձում էր իրականացնել իր հանցավոր մտադրությունը:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ