RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ... ԽՂՃՈՎ

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1596, Տպվել է` 119, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՑԵ՚Ք ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԲԱՅՑ ՁԱՅՆ ՄԻ՚ ՏՎԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հ. Հ.

Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ եւս մեկ անգամ նշել է, թե ինչու ՀՅԴ-ն չմասնակցեց ընտրություններին: «Միասնական քաղաքական օրակարգ չձեւավորվեց եւ ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու ջանքերն արդյունքն չտվեցին», հայտարարել են նրանք: Դաշնակցականներն անիմաստ համարեցին մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է, իսկ նախընտրական ընթացքն արդեն սպասվող ընտրությունների «որակի» ապացույցն է:

«Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու են օրակարգում»: Դաշնակցականները հորդորել են գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտն ու ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար:

«Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժՙ մենք կոչ ենք անումՙ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով եւ ցանկությամբ կամ քվեաթերթիկն անվավեր դարձնել»: Բավական հետաքրքրական է հատկապես կոչի այս վերջին հատվածը, երբ Գերագույն մարմինը կոչ է անում քվեարկել խղճով, բայց ձայն չտալ իշխանություններինՙ անտրամաբանական եւ հակասական: Իսկ եթե քաղաքացին հավատում է, որ Սերժ Սարգսյանն ապահով Հայաստան է բերելու եւ իր խղճով ցանկանում է նրա օգտին քվեարկե՞լ: Սա միակ հակասությունը չէ: Որոշ համայնքների դաշնակցական ղեկավարներ հայտարարել են, որ սատարում են ՀՀԿ թեկնածուին: Օրինակ, Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթայանը կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Գեւորգ Թովմասյանը լրատվամիջոցներին բազմիցս ասել են, որ ընտրելու են գործող նախագահին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ