RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2068, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՉԵԽԱԿԱՆ «ԴԻՆԱՄՈՅՈՒՄ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հաջող փորձաշրջան անցնելով Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե քաղաքի «Դինամոյում», մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ:

26-ամյա Մկոյանն ընդամենը մի քանի օր էր մարզվել չեխական թիմի կազմումՙ մասնակցելով ավստրիական «Ռապիդի» հետ հանդիպմանը, որում «Դինամոն» պարտվել էր 0-1 հաշվով: Չնայած կարճ ժամանակաշրջանին, թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ստուկուպը գոհ է մնացել հայ ֆուտբոլիստի գործողություններից: Ըստ մարզչի, Մկոյանն ունակ է ուժեղացնելու թիմի պաշտպանությունը: Ներկայումս «Դինամոն» Չեխիայի առաջնությունում ընթանում է նախավերջինՙ 15-րդ տեղում եւ պայքարում է ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար:

Ինչ վերաբերում է Հրայր Մկոյանին, ապա վերջին մեկ տարում նրան չէր հաջողվում ամրապնդվել արտերկրի որեւէ ակումբում: Անցած տարվա սկզբին նա 6 ամսով պայմանագիր էր կնքել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն թիմը դուրս մնաց ՌԴ պրեմիեր լիգայից ու Մկոյանը վերադարձավ Հայաստանՙ ընդգրկվելով «Շիրակի» կազմում, որտեղ էլ սկսել էր ֆուտբոլիստի կարիերան: Հունվարին նա փորձաշրջան անցավ Լվովի «Կարպատներում», սակայն ֆինանսական հարցի շուրջը համաձայնության չեկավ ակումբի ղեկավարության հետ: Հուսանք, որ Չեխիայի «Դինամոյում» Մկոյանն իր հաստատուն տեղը կունենա հիմնական կազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ