RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ՉԻՆԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2509, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՀՈԳՈՎ ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՇԱՆՀԱՅՈՒՄ

Հ. Ծ.

«Շառլ Ազնավուրը դիտում էր երեխաներին խաղալիս եւ հարկ եղած դեպքում օգնում նրանց: Շանհայի Յույուան հոգեբուժարանում մտավոր թերզարգացածությունից տառապող հիվանդներից շատ քչերը երեւի տեղյակ էին, որ այդ օրվա այցելուն համաշխարհային ճանաչման արժանացած տաղանդավոր դերասան, երգիչ եւ երգահան է», գրել է Ցիան Կունը «China Daily» օրաթերթում, որտեղից «Արմինյն միրոր-սփեքթեյթրը» արտատպել է իր լրատվությունը:

80-ամյա հայազգի լեգենդի երկրորդ այցելությունն է եղել սա մեկ տարվա ընթացքում: Առաջին անգամ Չինաստան է այցելել 2012-ի հունիսին, մասնակցելու «Շանհայի միջազգային կինոփառատոնի» գալա համերգին, որտեղ կատարել է երեք երգ: Դեկտեմբերին նա դարձյալ է գնացել Շանհայ իր կրտսեր որդուՙ Պատրիկի հետ: Դա եղել է անձնական այցելություն, որի ժամանակ բարեգործ երգիչը ժամանակ է գտել այցելելու վերոնշյալ «Խնդության տուն» հոգեբուժարանը, որտեղ հանդիպել է 19-35 տարեկան հիվանդների: Նա վերջերս է ավարտել իր շրջագայությունը Հարավային Ամերիկայում եւ պատրաստվում է Անգլիա մեկնելՙ նոր երգ ձայնագրելու համար:

«Նա հոգով երիտասարդ է եւ երբեք թոշակի չի անցնելու իմ կարծիքով», ասել է Ազնավուրի հինգ երեխաներից ամենափոքրըՙ Պատրիկը:

Չինական youku.com կայքում իր այցելության օրերին ցուցադրվել են Էդիթ Պիաֆի հետ իր համագործակցության վերաբերյալ կինոկադրեր, որոնց մեկնաբանության ժամանակ Ազնավուրը ասել է. «Ոչ, Պիաֆն ինձ չի օգնել առաջ գնալու իմ կարիերայում: Նա օգնում էր իր սիրածներին, իսկ ես ընդամենը իր ընկերն էի: Սիրածները գալիս են ու անց են կենում: Ընկերությունը տեւական է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ