RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 65

5 ԹԻՄԵՐ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՆԹԱԼԻԱ

Երեկ Երեւանից Անթալիա ուղեւորվեցին միանգամից 5 թիմերՙ «Շիրակը», «Գանձասարը», «Փյունիկը», «Ուլիսն» ու «Ալաշկերտը»: Նրանց հետ միասին Անթալիա մեկնեցին նաեւ Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները, որոնք եւս ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ, որոնք կվարեն ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանն ու ՀՖՖ տեսուչ Գեւորգ Հովհաննիսյանը:

Այսօր Անթալիայում իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի «Փյունիկը», որը կմրցի Մոլդովայի գավաթակիր «Միլասմիի» հետ: 2 օր անց նույն թիմի հետ ուժերը կչափի նաեւ «Ուլիսը»:

«Շիրակը» փետրվարի 13-ին ստուգողական խաղ է անցկացնելու ռումինական «Վիտորուլի» հետ, որի սեփականատերը նախկինում հայտնի ռումինացի ֆուտբոլիստ Գեորգի Հաջին է: 3 օր անց «Շիրակը» կմրցի Չեռնոգորիայի «Եդինստվո» թիմի հետ: Փետրվարի 20-ին գյումրեցիների մրցակիցը կլինի ղազախական «Օրդաբասին», որին «Գանձասարը» Թուրքիայում պարտվել էր 0-4 հաշվով: Հավաքի վերջին խաղումՙ փետրվարի 24-ին շիրակցիները ուժերը կչափեն Ալչեւսկի «Ստալի» հետ:

«Շիրակի» կազմում Անթալիա են մեկնել նաեւ թիմին միացած մի քանի լեգեոնականներՙ Սամուել Կյերեն, Ջորջ Օդիմբոն, Պրինց Նակեն: Անթալիայում «Շիրակի» կազմում փորձաշրջան կանցնի նաեւ սենեգալցի պաշտպան Ուեյդ Չեյխը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ