RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 23:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1400, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Մոսկովյան շախմատային փառատոնի 5-րդ տուրում A խմբի մրցաշարի առաջատարների խմբում գտնվող Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքելով Միխայիլ Պանարինի հետ, վաստակեց 4 միավոր: Նա շարունակում է կես միավորով հետ մնալ 8 առաջատարներից: Նրանց հետապնդողների թվում է նաեւ Հովհաննես Գաբուզյանը, որի համար 5-րդ տուրը հաղթական էր: Պարտության մատնելով Սերգեյ Սերգիենկոյին, Գաբուզյանը վաստակեց 3,5 միավոր: 3 միավոր ունի Ռոբերտ Աղասարյանը, որը հաշտություն կնքեց Սերգեյ Վոլկովի հետ: 2,5-ական միավոր են վաստակել Արման Միքայելյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Սիմոնյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Նրանցից 5-րդ տուրում հաղթանակի բերկրանքը վայելեցին միայն 2 Դավիթները: Իսկ ահա Դավիթ Գեւորգյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նա վաստակել է 1 միավոր:

Կանանց մրցաշարում հաջող է հանդես գալիս Լիլիթ Գալոյանը, որը 5-րդ տուրում սպիտակներով հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Տատյանա Ավդեենկոյին: Լիլիթը 4 միավորով 16-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը Մարինա Ռոմանկոն է, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 5 շախմատիստուհիներ 4,5-ական միավորով հետապնդում են առաջատարին:

C խմբում հաջող ելույթները շարունակեց Արթուր Ղարագյոզյանը, որը հաշտություն կնքելով Դմիտրի Գոլցեւի հետ, վաստակեց 4 միավոր: 5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Իվան Ուրաեւը, Իվան Կռիլովը եւ Նիկիտա Խորոշիլովը: 3,5 միավոր ունի Տիգրան Ազարյանը, որը պարտության մատնեց Վասիլի Վասիլեւին: 3-ական միավոր են վաստակել Առնոլդ Մինասյանն ու Հարություն Բարսեղյանը: Վահագն Խաչատրյանն էլ ոչ-ոքի խաղալով Կոնստանտին Սավենկովի հետ, վաստակեց 3,5 միավոր:

F խմբում Ռոբերտ Հովհաննիսյանին վերջապես հաջողվեց հաղթել: Նա 5-րդ տուրում պարտության մատնեց Անդրեյ Ստուկոպինին եւ վաստակեց 2 միավոր: Առաջատարը 4 միավոր վաստակած Վլադիմիր Բելոուսն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ