RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2325, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 110

ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանին զրկել է 1-ին միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ դառնալու հնարավորությունից, քանի որ հայ բռնցքամարտիկը հրաժարվել է փետրվարի 23-ին մենամարտելու կուբացի Էրիսլենդի Լարայի հետ: Վանեսը հայտարարել էր, որ ռինգ դուրս կգա միայն մարտի 1-ից հետո:

Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի Վանես Մարտիրոսյանն իր կարիերայում արդեն 3-րդ անգամ է հրաժարվում նշված ժամկետներում մենամարտելուց: Նախկինում նա հրաժարվել էր Ջեյմս Կիրկլենդի եւ Ալֆրեդո Անգուլոյի հետ նշանակված մենամարտերից:

Մարտիրոսյան-Լարա մենամարտի կազմակերպման իրավունքը 410 հազար դոլարով գնել էր Golden Boy Promotions ընկերությունը: Փետրվարի 23-ին կայանալիք մրցամարտի հաղթողը պետք է չեմպիոնական գոտին վիճարկեր WBC-ի վարկածով առաջին միջինքաշային կարգի գործող չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: Փաստորեն Վանեսը զրկվեց չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունքից: Դժվար է գուշակել, թե ինչու հայ բռնցքամարտիկը դիմեց այդ քայլինՙ որեւէ կերպ չբացատրելով իր հրաժարականի պատճառը:

Հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանը 33 մենամարտերից 32-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Եվ այդ ոչ-ոքի արդյունքը գրանցվել է հենց Լարայի հետ մենամարտում, որը կայացել է 2012-ի նոյեմբերի 10-ին: Մենամարտի 9-րդ ռաունդում Վանեսը հոնքի պատռվածք էր ստացել, ուստի բժիշկը խորհուրդ էր տվել դադարեցնել հանդիպումը: Եվ քանի որ այդ պահին հաշիվը հավասար էր, ուստի գրանցվել էր ոչ-ոքի:

Այժմ WBC-ն Լարայի համար նոր մրցակից կգտնի, իսկ Վանեսի վարկանիշը կիջեցնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ