RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2570, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 97

30 ԴՐԱՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԱԿԱԳԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՆԳԵՐԻ ԵՎ GPRS-Ի ՀԱՄԱՐ

Orange-ի եւ MegaFon-ի համագործակցությունն ընդլայնվում է 2013 թ.

Orange-ը եւ MegaFon-ը տեղեկացնում են երկու ընկերությունների միջեւ ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման եւ ընդլայման մասին: 2012 թ. ապրիլից սկսածՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Փետրվարի 1-իցՙ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաեւ կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնիցՙ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս:

«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, եւ անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն եւ պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգիցՙ միանալով MegaFon-ի ցանցին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

Հիշեցնենք, որ MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ եւս. բոլոր այլ մուտքային զանգերի եւ տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ