RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1207, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԵՆ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ երկարաձգեց պետեկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը մինչեւ 2012-ի դեկտեմբերի 30-ը: Դեկտեմբերին դիմած ութ հազար քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման 3 հազար դրամ կազմող ծախսը սուբսիդավորելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ:

Բանն այն է, որ մինչեւ նոյեմբերի 30-ը քարտ ստանալու համար դիմած եւ մինչեւ դեկտեմբերի 30-ը նույնականացման քարտ ստացած անձանց մեծ մասը չկարողացավ նույնականացման քարտը ստանալ 15-օրյա ժամկետում: Ինչը հիմնականում պայմանավորված էր ոստիկանության աշխատանքով, որն էլ խնդիրը բացատրում է տեխնիկական խնդիրներով: Այդ մասին մեր թերթում գրել ենք («Նույնականացման քարտի տրամադրում` պետական համակարգի հերթական փնթի եւ անկազմակերպ աշխատանքը» 29.11.2012):

Ըստ կառավարության ներկայացրած տեղեկանքի, 2013-ի հունվարի 1-ի դրությամբ, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ստացել է նույնականացման քարտ ստանալու շուրջ 52000 դիմում (նույնականացման քարտ են ստացել շուրջ 27000 անձ), իսկ ՊԵԿ-ի հետ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար պայմանագիր է կնքել (մուտքի անուն եւ գաղտնաբառ է ստացել) շուրջ 12100 անձ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունների մեծամասնությունը ՊԵԿ-ի հետ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար պայմանագիր է կնքել դեկտեմբեր ամսին, կառավարությունը որոշեց երկարաձգել պետական աջակցությունից օգտվելու իրավունքի ժամկետները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ