RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1553, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երեւանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, եւ թե ում հետ համագործակցության ինչ ձեւաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն այնտեղ, որտեղ նրանց ամենեւին չեն սպասում: Համոզված եմ, որ 21-րդ դարում նման միջնադարյան մտածելակերպը չի կարող հարգի լինել, իսկ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու յուրաքանչյուր դրսեւորում դատապարտելի է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ, թերեւս, ամեն մի միջազգային կառույցի համար: Հայաստանը կարող է լիարժեք ապահովել եւ պաշտպանել մեր քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ