RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1417, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԻՐԱՆԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻ ՎՐԱ

Լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված կազմակերպությունը երեկ դատապարտել է Սիրիայի տարածքի վրա իսրայելական օդուժի կատարած երկու գրոհները: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը: «Հզբոլլահը» իսրայելցիների օդային հարվածները գնահատել է որպես «բարբարոսական ագրեսիա» եւ լիակատար համերաշխություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

«Հզբոլլահի» եւ Սիրիայի իշխանությունների հաղորդումների համաձայն, հունվարի 30-ին իսրայելական ռազմօդանավերը հարվածել էին Դամասկոսի արվարձանում գտնվող հետազոտական կենտրոնին: Այլ տեղեկությունների համաձայն, թիրախ էր դարձել հակաօդային որոշ պաշտպանության միջոցներ դեպի Լիբանան տանող ավտոշարասյունը: Ամերիկյան եւ սիրիական աղբյուրների տվյալներով, այդ զենքը նախատեսված էր «Հզբոլլահի» համար:

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հերթին «խոր մտահոգություն» է արտահայտել իսրայելական օդուժի հարվածի կապակցությամբ, դա համարելով «ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում եւ որակելով իբրեւ «վտանգավոր էսկուպացիա»:

«Նյու Յորք թայմսը» սեփական աղբյուրներ վկայակոչելով գրում է, որ Սիրիան ռմբակոծելուց առաջ Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել էր իր մտադրության մասին:

Երուսաղեմում վախենում են, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պայմաններում իշխանությունները կարող են կորցնել քիմիական զենքի վերահսկողությունը եւ որ այն կարող է հայտնվել «Հզբոլլահի», Իրանի կամ «Ալ Ղաիդայի» հետ կապված իսլամիստական խմբավորումների ձեռքին:

Իսրայելի օդուժը երեկ գիշեր կրկին ռմբակոծել է Դամասկոսի մոտ գտնվող ռազմական գիտահետազոտական կենտրոնը: Սպանվել է 2 մարդ, 5 ուրիշներ վիրավորվել են: Կենտրոնի շենքին եւ ունեցվածքին զգալի վնաս է հասցվել:

Փորձագետները նշում են, որ ռմբակոծված համալիրում թերեւս քիմիական զենք է պահվել: Դամասկոսի արվարձան Ջամրայի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը վերահսկում էր նախագահ Ասադի եղբայր Մահեր Ասադը, նշում է Ինտերֆաքս գործակալությունը:

Սիրիայի իշխանությունները, Ջամրայի օբյեկտի ոչնչացումը դատապարտելով, հայտարարել են, որ իսրայելցիների օդային գրոհը «ակնբախորեն ապացուցում է, որ Իսրայելը Թուրքիայի եւ Քաթարի հետ մեկտեղ անմիջականորեն մասնակցում է հակասիրիական ահաբեկչական արշավին»:

Ջամրայի օբյեկտը օդային հարձակումներից պաշտպանվում էր ռուսական «Բուկ Մ1-2» զենիթահրթիռային համալիրների նոր մարտկոցով: Իսրայելական ռազմօդանավերը Սիրիայի օդային տարածք էին մտել փոքր բարձրության վրա եւ դուրս էին մնացել ռադարների տեսադաշտից արաբ-իսրայելական երկարամյա հակամարտության ընթացքում այս էլ որերորդ անգամ:

Ավելի ուշ Իրանն ու Սիրիան պաշտոնապես սպառնացին հակադարձել իսրայելական հարձակմանը:

Մյուս կողմից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ դատապարտեց Իսրայելին Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքներում անօրինական բնակավայրեր կառուցելու համար, դա որակելով «գաղութացում»: Իսրայելը այդ զեկույցը որակեց «սարսափելիորեն կողմնակալ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ