RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 4083, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ՌԱԶՄԻԿ ՓԱՆՈՍԵԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ Է «Գ. ԿԻՎԼՊԷՆԿԵԱՆ» ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏՆՕՐԷՆ

24 ՅՈՒՆՈՒԱՐ 2013

ԼԻԶՊՈՆ.- «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնը այսօր յայտարարեց դոկտ. Ռազմիկ Փանոսեանի նշանակումը որպէս Հայկական համայնքներու բաժանմունքի տնօրէն Լիզպոնի մէջ: Ան պիտի ստանձնէ իր պաշտօնը 1 փետրուար 2013-ին:

Փանոսեան իր դոկտորական աւարտաճառը պաշտպանած է Լոնտոնի Տնտեսութեան եւ Քաղաքական գիտութեան դպրոցին մէջ (London School of Economics and Political Science), ուր նաեւ դասաւանդած է: Բազմաթիւ հրատարակութիւններ ունի հայկական նիւթերու վերաբերեալ, ինչպէս նաեւ հայ ազգային ինքնութեան նուիրուած ու մասնագիտական ջերմ գնահատականի արժանացած հատոր մը: Ան լայն փորձառութիւն կուտակած է աւագ կառավարման մէջ, ներառեալՙ բազմամիլիոն տոլարնոց ծրագիրներու եւ միջազգային զարգացման նպաստներու (grants) պարագային: Երկար տարիներ ծառայած է որպէս Քաղաքականութեան, Ծրագիրներու եւ Ծրագրումի տնօրէնՙ Մոնթրէալ գտնուող գանատական կառավարական կազմակերպութեան մը: Աշխատած է Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Զարգացման ծրագրին համար: Կը խօսի անգլերէն, ֆրանսերէն եւ հայերէն:

«Կՙընդունիմ այս պաշտոնը խայտանքով ու խոնարհութեամբ», ըսաւ Փանոսեան: «Ասիկա Սփիւռքի ամենէն կարեւոր պաշտօններէն մէկն է: Պատրաստ եմ շարունակելու իմ նախորդներուս աշխատանքը եւ ա՛լ աւելի ամրացնել ու ընդարձակել «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան գործըՙ կեդրոնացած ու համակարգուած ձեւով, աշխարհասփիւռ հայ համայնքներուն հետ»:

Մարթին Եսայեանՙ Հայկական համայնքներու բաժանմունքին պատասխանատու հոգաբարձու եւ հիմնարկութեան հիմնադիր Գալուստ Կիւլպէնկեանի թոռնորդին, ըսաւ. «Մեծ գոհունակութիւն կը պատճառէ ինծի, որ Դոկտ. Փանոսեանը Հայկական համայնքներու բաժանմունքին տնօրէնը նշանակուած է: Ան բացառիկ փորձառութեամբ կու գայ այս պաշտօնին եւ մեզի կը բերէ անհրաժեշտ միջազգային ու համադրական հեռանկար: Նշանակումը հետեւած է միջազգային փնտռտուքի մը, որուն ընթացքին բազմաթիւ արժանի թեկնածուներ ընդգրկուած էին»:

«Ազգ»-ը շնորհավորում եւ բեղմնավոր աշխատանք է մաղթում նորանշանակ տնօրենին իր կարեւոր առաքելության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ