RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3200, Տպվել է` 131, Ուղարկվել է էլ.փոստով` 125

ՆՈՒՐՀԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸՙ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ընդունելությանը ներկա են եղել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում երեկ ավարտվեց Երուսաղեմի հայոց 97-րդ պատրիարքի ընտրությունը: Հակոբյանց միաբանության անդամները պատրիարք են ընտրել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որը ստացել է 17 ձայն: Նրա մրցակիցՙ պատրիարքի տեղապահ Արիս արք. Շիրվանյանը ստացել է 15 ձայն: Նուրհան արք. Մանուկյանը 54 տարեկան է, ծնվել է Հալեպում եւ նախնական կրթությունը ստացել տեղի Հայկազյան վարժարանում: 1961-ին ընդունվել է Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1966-ին ընդունվել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը: Քահանա ձեռադրվել է 1968-ին: Երկու տարի աշխատել է Ժառանագավորաց վարժարանում որպես փոխտեսուչ, իսկ 1975-ից կրթական այդ հաստատության տեսուչն էր: 1973-ին ստացել է վարդապետական աստիճան, 1974-1980 թթ. Իսրայելի հայ հոգեւոր հովիվն էր: 1980-ին Թորգոմ արք. Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք եւ ուսանել եպիսկոպոսական ընդհանուր աստվածաբանական ճեմարանում, եղել է Հյուսթոնի Սբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվը: 1998-ին ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ: Մեկ տարի անց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս: 10 տարի անց Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանը տեր Նուրհանին նշանակել է պատրիարքական փոխանորդ:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել նախորդ տարվա հոկտեմբերի 12-ից, երբ 22 տարի պաշտոնովարելուց հետո վախճանվեց Թորգոմ արք. Մանուկյանը:

Պատրիարքի ընտրությունն անցկացվել է երկու փուլով: Հունվարի 23-ին գաղտնի քվեարկությամբ 5 թեկնածուներ էին ընտրվել, երեկվա քվեարկությամբ ընտրվեց նրանցից մեկն արդեն ձայների մեծամասնությամբ: Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները:

Սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության տոնին, այնուհետեւ պատրիարքի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու վարչապետ Սալամ Ֆայատը:

Իսրայելում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժորժետա Ավագյանն «Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Իսրայելի հայ համայնքը որեւէ լծակ չունի արտահայտելու իր տեսակետն ու կամքը, սակայն տիկին Ժորժետան նկատել է, որ համայնքի բազմաթիվ անդամներն իրենց համակրանքն են արտահայտել Վիգեն արք. Այքազյանին եւ Խաժակ արք. Պարսամյանին, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել եւ թեկնածություն չեն առաջադրել:

«Նուրհան արք. Մանուկյանին միաբաններն ընտրել են պատրիարք, համայնքն ընդունել է նրան եւ կաշխատի նրա հետ: Ընտրության ժամանակ Իսրայելից որեւէ պաշտոնյա ներկա չէր, մինչդեռ Պաղեստինի ինքնավարության առաջին դեմքերը ներկա էին ընդունելությանը: Բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանում էին ընտրությունը: Ընտրությունից հետո, նորընտիր պատրիարքը ելույթ ունեցավ, ողջունեց հավաքված հայերին, ասաց, որ կշարունակի աշխատել համայնքի հետ, կպաշտպանի մեր իրավունքներն ու կալվածքները: Ժողովուրդը նրան ողջունեց եւ շնորհավորեց», ասաց Ժորժետա Ավագյանը: Իսրայելում Հայ դատի հանձնախմբի ղեկավարն ասաց, թե խոսակցություններ է լսել, որ Իսրայելի իշխանություններն այնքան էլ գոհ եւ ոգեւորված չեն, որ Նուրհան արք. Մանուկյանն է ընտրվել պատրիարք: «Սակայն համայնքը պատրիարքի կողքին է, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ճանաչեն եւ ընդունեն ե՛ւ նորընտիր պատրիարքին, ե՛ւ Հայ դատը»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Մայր աթոռի հետՙ տեղեկանալու Էջմիածնի վերաբերմունքն ու գնատականը ընտրությունների եւ պատրիարքի վերաբերյալ, ու թե հետագա համագործակցության ինչպիսի եզրեր կան, սակայն արդեն երկու օր Մայր աթոռի հեռախոսները զանգերի չեն պատասխանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ