ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄ Է ՈՐՈՆՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նոր ակումբ է որոնում: Անցյալ տարվա սեպտեմբերին նա մեկամյա պայմանագիր էր կնքել Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիայի» հետ, որը գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո թիմում նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել: Ըստ գործող կարգի, ՌԴ առաջնության առաջին խմբի թիմերում թույլատրվում է հանդես գալ միայն 3 լեգեոնականի: Ուստի Ռոբերտ Արզումանյանը ցանկանում է հեռանալ թիմից, որի կազմում հաստատուն տեղ չունի: Ներկայումս նա գտնվում է Մոսկվայում: |