RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1137, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 53

«ՄԻԿԱՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ

2012/13-ի ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտական փուլի հանդիպումներին նախապատրաստվող «Միկան» մարզումները վերսկսել է հունվարի 21-ից: Թիմի մարզաբազայում ֆուտբոլիստները Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ ամենօրյա ծանրաբեռնված պարապմունքներ են անցկացնում:

«Շիրակի» հետ երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Միկան» ձմռանը 2 զգալի կորուստ ունեցավ: Թիմի հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովը մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը պայմանագիր է կնքել Իրանի «Զոբ Ահանի» հետ, որի կազմում հաջող մրցելույթներ է ունենում: Իսկ «Միկայի» արդյունավետ հարձակվողներից մեկըՙ Նարեկ Բեգլարյանը մինչեւ առաջնության ավարտը վարձավճարով հանդես է գալու Կապանի «Գանձասարում»:

«Միկան» մինչեւ փետրվարի 11-ը մարզումները կշարունակի Երեւանում, իսկ հաջորդ օրը կմեկնի Կիպրոս, որտեղ ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: Այնտեղ նախատեսված է 4 ընկերական հանդիպում անցկացնել: Մրցակիցներից 2-ն արդեն հայտնի են: Առաջին խաղը «Միկան» կանցկացնի փետրվարի 18-ինՙ մրցելով ՌԴ առաջին խմբի առաջնության մասնակից «Ուֆայի» հետ: Հիշեցնենք, որ այդ թիմում է խաղում ՀՀ հավաքականի թեկնածու Միխայիլ Մարկոսովը: Փետրվարի 21-ին «Միկան» ուժերը կչափի Օրենբուրգի «Գազովիկի» հետ: Մյուս 2 մրցակիցները դեռեւս անհայտ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ