RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՌԼՍԵՆԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Վեյք Ան Զեեի մրցաշարի 10-րդ տուրը հաղթական էր Լեւոն Արոնյանի համար, որն արդեն 38-րդ քայլին ստիպեց հանձնվել չինացի գրոսմայստեր Վան Հաոյին: Այդ հաջողության շնորհիվ Արոնյանը 6,5 միավորով հավասարվեց Վիշվանաթան Անանդին, որը հաշտություն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Վերջինս ունի 4,5 միավոր:

Իսկ մրցաշարային աղյուսակը 8 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Մագնուս Կառլսենը, որը հերթական հաղթանակը տոնեց Էրվին Լ Ամիի հետ մրցախաղում: Վերջինս 3 միավորով 13-րդ տեղում է:

Մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, որի մրցակիցն Իվան Սոկոլովն էր: Լեկոն վաստակեց 5,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Սերգեյ Կարյակինը: Մրցաշարում անհաջող հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոնուհի Հոու Յիֆանը 2-րդ հաղթանակը տոնեց Պենտալա Հարիկրիշնայի հետ մրցախաղում: Յիֆանը վաստակեց 3,5 միավոր եւ աղյուսակի վերջին հորիզոնականը զիջեց 2,5 միավոր ունեցող Իվան Սոկոլովին:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Հիկարու Նակամուրայի հետ, Կառլսենի մրցակիցը կլինի Վան Հաոն: Կկայանան նաեւ Լեկո-Վան Վելի, Կարյակին-Սոկոլով, Յիֆան-Անանդ, Լ Ամի-Հարիկրիշնա, Գիրի-Կարուանա պարտիաները:

B խմբի մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Մովսիսյանը 10-րդ տուրում կարճատեւ պայքարից հետո 23-րդ քայլին հաշտություն կնքեց Դանիլ Դուբովի հետ: 10 տուրից հետո Մովսիսյանն ունի 7 միավոր: Նրան միավորներով հավասարվեց Ռիխարդ Ռապորտը, որը հաղթեց Ալեքսանդր Իպատովին: 6,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Արկադի Նայդիչը եւ Յան Սմիթսը: Նայդիչը ոչ-ոքի խաղաց Պրեդրագ Նիկոլիչի հետ, իսկ Սմիթսը հաղթեց Սիպկե Էռնստին:

C խմբի մրցաշարում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 58-րդ քայլին պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Բիտենսկուն: Վերջինս վաստակեց 5 միավոր եւ հավասարվեց Մխիթարյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ