RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3135, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 124

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԽԱՂԱՅԻ ԱՊՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Արաբական Միացյալ Էմիրություններում «Զենիթի» հետ կայացած հանդիպումից հետո Sportbox.ru կայքի թղթակիցը զրուցել է «Շախտյորի» եւ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

- Ինչո՞ւ «Շախտյորն» այդպես հեշտությամբ հաղթեց «Զենիթին»:

- Կարծում եմ, որ թիմերը գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում: Դրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ մենք մրցակցից ավելի թարմ էինք: Հանդիպումը մեզ համար սկզբունքային նշանակություն չուներ, սովորական ընկերական խաղ էր: Սակայն լավ է, որ հաղթեցինք: Այժմ լավ տրամադրությամբ կնախապատրաստվենք Copa del Sol գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Իսպանիայում:

- Խաղից առաջ «Զենիթի» խաղային սխեման քննարկե՞լ եք:

- Ոչ: Կենտրոնացել ենք միայն մեր խաղի վրա: Մարզիչը բացատրեց, թե ինչպես պետք է գործենք:

- Խոսակցություններ կային, թե տեղափոխվելու ես «Զենիթ»:

- Ինձ համար դրանք միայն խոսակցություններ են: Ներկայումս «Շախտյորի» խաղացող եմ եւ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում:

- Ի՞նչ կասես ներկայումս լայնորեն քննարկվող ԱՊՀ-ի լիգա ստեղծելու գաղափարի մասին:

- Դա ֆուտբոլային չինովնիկների գործն է: Անձամբ ինձ համար հաճելի կլիներ ԱՊՀ երկրների առաջնությունում մշտապես խաղադաշտ դուրս գալ ոչ միայն Ուկրաինայի առաջնության մասնակիցների, այլեւ տարբեր երկրների թիմերի հետ հանդիպումներում:

- Որքանո՞վ եք ներկայումս պատրաստ «Բորուսիայի» հետ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մրցավեճին:

- Պատրաստվածության աստիճանը տոկոսներով չեմ կարող գնահատել: Դա մարզիչը կարող է ասել: Կմարզվենք նրա ցուցումներով: Համոզված եմ, որ «Բորուսիայի» հետ մրցավեճին մարտական պատրաստվածությամբ կներկայանանք: Չէ՞ որ մինչ այդ մի շարք հանդիպումների ենք մասնակցելու:

- Ինչո՞ւ ակումբներում իրենց վառ դրսեւորող հայ ֆուտբոլիստները նույն կերպ չեն խաղում հավաքականում:

- Դժվար է ասել: Հավաքական հրավիրվող բոլոր ֆուտբոլիստներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի օգնեն մեր ընտրանուն հաղթելու: Յուրաքանչյուրը ներդնում է իր լրիվ ուժերը: Չեմ կարծում, թե որեւէ մեկն այդ հարցում թերանում է:

- Դու դարձար ԱՊՀ երկրների 2012-ի լավագույն ֆուտբոլիստ: Ցանկություն չունե՞ս երջանկություն որոնել Արեւմտյան Եվրոպայում:

- Ես գործող պայմանագիր ունեմ «Շախտյորի» հետ, ուստի այդ հարցի առնչությամբ ոչինչ ասել չեմ կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ