RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



ԽԱՌՆԱԿ ՕՐԵՐ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1341, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՄԱՀԸ ԹՈՂ ՉԱՅՑԵԼԷ...

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ, Հալէպ

Ալօ՜, Հայոց մայր եկեղեցիի թաղամա՞սն է...

- Այո՜, հրամմեցէք, Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ թաղամասն է:

- Աւետեաններու հետ խօսիլ կ՛ուզէի...

- Այո՛, ես տիկին Աւետեանն եմ:

- Ինչպէ՞ս էք տիկին Աւետեան, ի՞նչ վիճակի մէջ էք:

- Ի՞նչ վիճակի մէջ պիտի ըլլանք, բժիշկ. գիշեր ու զօր կրակներու մէջ ենք: Այժմ մեր թաղամասը երկու տուն բնակչութիւն ունի: Առաջին տունը Հայոց առաջնորդարանն է, ուր մինակը կը բնակի մեր բարեշնորհ առաջնորդըՙ Շահան եպիսկոպոս Սարգիսեան, եւ երկրորդ տունը մերն է, ուր կը նստիմ ես իմ երկու դուստրերուս հետ: Վախով կը նստինք, մեզմէ մի քանի մեթր անդին կռուադաշտ է, չեն բաւեր կապարներու սուլոցները, ռումբի բեկորներ եւս կ՛իյնան մեր դրկիցներու տանիքներուն վրայ, կը կարծենք որ կարգը մեզի, մեր տուներուն եւս կը հասնի:

- Բայց նման պարագաներու ինչպէ՞ս կ՛անցընէք ձեր օրը:

- Տան մէջ փակուելով, տխուր երգեր երգելով, աղօթքով, մաղթելով որ մահը չայցելէ մեզ, չայցելէ ոչ մէկ հայ կամ արաբ տուն, չքանդուի որեւէ տուն, այդ տունը ո՛ր ազգին ալ պատկանի:

Խաղաղ օրերուն ամէն օր եկեղեցի կ"երթայի, որ մատ մը անդին էր մեր տունէն, հիմա, ահա քանի շաբաթէ ի վեր զրկուած եմ մեր Մայր տաճարէնՙ բազմահարիւրամեայ Մայր տաճարէն... նոյնիսկ, նոյնիսկ չեմ արժանանար տարին նոր բոլորած թոռնիկիս տեսութեան, որ բռնեմ, համբուրեմ, համբուրեմ, մեր ընտանիքին ապագան:

- Տիկին Աւետեան, քանի նորամանուկ թոռնիկ ունիս, կեանքը կը շարունակուի, այդպէս չէ՞...

- Այո՛, փառք Աստուծոյ, կանք, պիտի մնանք, նաեւ շատանանք, ըսած է հայ բանաստեղծը...

- Գիշեր բարի, տիկին Աւետեան, սիրեցի ձեր լաւատեսութիւնը:

-Բարի գիշեր, բժիշկ, շնորհակալ եմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ