RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՑ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1604, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղի ունեցավ եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը :

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների եւ կարեւորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի եւ վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի ուղղությամբ, ինչպես նաեւ 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքների եւ ծրագրերի ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 2012թ. 4-րդ եռամսյակի կատարողականի` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշեց. «Հայաստան-Եվրոմիություն համագործակցությունը 2012թ. արդյունավետ ընթացք ունեցավ: Քաղաքական համագործակցության առումով մեր հարաբերությունները զարգացան դինամիկ տեմպերով: 2013թ. ավարտին արդեն, համաձայն ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի, մենք Եվրոմիության հետ կարող ենք հասնել Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ընթացքը նույնպես դրական է: Շուրջ 3300 ապրանքատեսակներ, GSP+ համակարգի համաձայն, կարող են Եվրոպական միություն արտահանվել առանց մաքսավճարների, եւս 3700 արտադրատեսակներ կարտահանվեն նվազեցված սակագներով: Սա շատ կարեւոր նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման համար»:

«Արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության արդյունքում ԵՄ-ն ՀՀ-ի հետ ստորագրեց վիզաների դյուրացման համաձայնագիր, ըստ որի այս տարվանից սկսած մեր քաղաքացիների 16 տարբեր սոցիալական խմբեր եվրոպական երկրներ կայցելեն առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների, վիզաների գների նվազեցման եւ արտոնյալ ռեժիմների գործադրման միջոցով»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Նիստում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ