RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2696, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

Հ. Հ.

Հայաստանի բնապահպանական գերխնդիրը ընդերքի անխնա օգտագործումն է: Բնապահպանները համոզված են, որ հենց այս հարցն է Հայաստանին դարձնում առավել խոցելի, եւ հենց ընդերքի անխնա օգտագործման խնդիրը պետք է դառնա առաջնային, որպեսզի հետագայում երկիրն ավելի մեծ խնդիրների առաջ չկանգնի: Թեպետ նախորդ տարին աչքի ընկավ բնապահպանական ակցիաներով, ու ամենից շատ քննադատվեց ընդերքի մասին ԱԺ-ի ընդունած օրինագիծը, այնուամենայնիվ, այս ոլորտում դրական տեղաշարժ չի նկատվում:

«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացնելով տասնյակ դեպքեր, երբ հանքարդյունաբերությունը կատարվել է ոչ պատշաճ մակարդակովՙ բաց եղանակով հանքերի պայթեցում, թափոնների նետում մոտակա գետը կամ լիճը, բաց պոչամբարներ, ինչի հետեւանքով լայն թափ ստացած հանքարդյունաբերությունը, որը նաեւ կառավարության ընդունած գերակա ճյուղերից մեկն է, ազդում է ոչ միայն բնության, գյուղատնտեսության, այլեւ առողջության վրա:

Բնապահպան Կարինե Դանիելյանի ներկայացմամբՙ բնապահպանական ամեն մի հանդիպում-քննարկման ժամանակ բարձրացվում է երկու հարցՙ ընդերքի օգտագործում եւ ՀԵԿ-եր: «Երկուսի պարագայում էլ մենք որեւէ լուրջ արդյունքի չեն հասել», ասում է նա:

Այսօր Հայաստանում գրանցված է 136 ՀԷԿ: Բնապահպան Ինգա Զառաֆյանի գնահատմամբՙ բոլորը հասկանում են ՀԷԿ-երի պատճառած վնասը, սակայն ոչինչ չեն ձեռնարկում, որովհետեւ ՀԷԿ-երը բիզնեսի շատ լավ միջոց են դարձել, եւ հենց դա է պատճառը, որ ՀԷԿ-երի թիվն այսքան շատ է: Զառաֆյանի մեկնաբանությամբՙ ՀԷԿ-երի պատճառած վտանգն այնքան մեծ է, որ եթե նույն վերաբերմունքը շարունակվի եւս մի քանի տարի, ապա գետ եւ գետի համակարգ հասկացությունները կվերանան:

Բնապահպաններն անցյալ տարվա ամենամեծ խնդիրն են համարում նաեւ Սեւանա լճից մեծ քանակությամբ ջրի բացթողումը: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը տարին հայտարարեց երաշտի ու գյուղացիներին ջուր տրամադրելու համար դիմեց ԱԺ-ինՙ օրենք ընդունել, որ մայիս ամսից սկսած, երբ մեկնարկի ոռոգման ամենաթեժ սեզոնը, լճից 317 մլն խմ ջուր բաց թողնվի:

Մայրաքաղաքի ամենալուրջ խնդիրը կանաչ գոտիների վերացումն ու շինարարությունն են, ինչի հետեւանքով օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է նորման: Բնապահպանները շեշտում են, որ ներկայացվածները նոր խնդիրներ չեն, դրանք բարձրաձայնվում են տարիներ շարունակ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Դրան զուգահեռ, յուրաքանչյուր տարի, բնապահպանական առումով մեր երկիրը մի քանի քայլ հետ է գնումՙ կանաչ տարածքները ճանաչվում են գերակա շահ ու հատվում, անգամ քաղաքներում արդեն հանքեր են մշակվում ու շատանում երկու կամ երեք գլխով կենդանիների ծնունդները: Միջազգային կոնֆերանսներում բնապահպանների կատարած հայտարարությունը, որ Հայաստանը բնապահպանական աղետի շեմին է, շարունակում է մնալ օրակարգային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ