RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1158, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՎՐԱՑ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՆՈՒՄ, ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆ ԷԼ` ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Վ. Պ.

Աբխազական երկաթուղին վրացական իշխանավորների համար դեմ ու կողմ արտահայտվելու պատճառ է դարձել: Երկաթուղին վերագործարկելու մտադրության կողմ արտահայտվողներին հակադարձողներ են գտնվում` պատճառաբանությամբ, թե Ռուսաստանի հետ այդօրինակ շփումը Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի տեղավորվում: Մինչդեռ ակնհայտ է, որ այսպիսի պատճառաբանությամբ թեկուզ երկրի վարչապետին դեմ դուրս գալու տարբերակը նախընտրելի է, քան ուղղակի նախկին իշխանական վերնախավի մաս լինելու պատճառով ներկաների հետ չհամաձայնելու դիրք բռնելը:

Որ Վրաստանը դիտարկում է աբխազական երկաթուղով հաղորդակցություն վերականգնելու տարբերակը` բնավ էլ նորություն չէ: Եվ այն, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւան նախորդ շաբաթ կատարած այցելությանը կրկին շեշտեց դա, չի կարող դիտարկվել որպես երկնքից ընկած նորություն վրաց պաշտոնյաների համար:

Սակայն արի ու տես, որ ոմանք փաստացի երկրի բռնած դիրքորոշման մասին ոչ թե մինչ այդ եղած հայտարարություններից են տեղեկանում, այլ միայն այն ժամանակ, երբ այդ մասին հայտնում է վարչապետ միլիարդատերը, այն էլ հարեւան երկիր այցելության շրջանակներում:

Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն լքել է իր պաշտոնը` հենց պատճառաբանելով, թե վարչապետ Իվանիշվիլու երեւանյան հայտարարությունը աբխազական երկաթգծի առնչությամբ այնպիսի արտաքին քաղաքական կուրս է, որին ինքը համաձայն չէ: 2010-ից փոխարտգործնախարար Վաշակիձեն հարցն իր համար սկզբունքային է որակել:

Մյուս կողմից, Հայաստանում Իվանիշվիլու կատարած հայտարարությունների պատճառով փոխարտգործնախարարի պաշտոնը լքող Վաշակիձեն, երեւի թե որպես փորձված դիվանագետ, ամեն ինչ չէ, որ ներկայացնում է, քանի որ, ի շարս այլ պարտավորությունների, հենց Վաշակիձեն էր հիմնականում ներգրավված Ռուսաստանի հետ Վրաստանի` Ժնեւյան բանակցություններում:

Այս շեշտադրումն անելուց հետո կարելի է ենթադրել, որ Վրաստանի արտգործնախարարի տեղակալը վարչապետի հետ անհամաձայնության մեջ է ավելի շուտ հենց Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման առնչությամբ:

Ի դեպ, փոխարտգործնախարարը միակը չէ, որ անհամաձայնություններ ունի միլիարդատեր վարչապետի հետ: Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունների առնչությամբ էլ իրար չեն հասկացել Իվանիշվիլին ու նորանշանակ պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան` թե ինչպիսին պիտի լինի Վրաստանը` նախագահական-խորհրդարանական տիրույթում ու հատկապես, թե ինչպես ու ի դեմս որ թեկնածուի է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր կոալիցիան հանդես գալու նախագահական ընտրություններում: Հունվարի 21-ի դրությամբ Ալասանիան կզբաղվի միայն բանակի հարցերով, քանի որ այլեւս փոխվարչապետ չէ` «վարչապետի հետ ծանր խոսակցությունից հետո»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ