RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



«ՊԱՏՐԻՈՏՆԵՐԸ» «ՓԵԹՐԻՈԹՆԵՐԻ» ԴԵՄ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1434, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸՙ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հ. Չ.

Դրան հակազդեցությամբ արձագանքել է գերմանական մամուլը

Անցյալ տարվա վերջին ամիսներին Թուրքիայի օրակարգը առաջնահերթ նշանակությամբ զբաղեցնում էր երկրի տարածքում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգեր տեղակայելու հարցը: Դրա անհրաժեշտությունը վարչապետ Էրդողանի կառավարությունը բացատրում էր Սիրիայի հնարավոր հարձակման հավանականությամբ, իսկ այդ համակարգերը թուրքական կողմին տրամադրող ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Հոլանդիան տուրք էին տալիս թուրքերի նկրտումներին: Ընդ որում «Փեթրիոթների» տեղակայմանը դեմ էին ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր բոլոր 3 կուսակցությունները, այլեւ ժողովրդի մեծամասնությունը, մասնավորապես Սիրիային սահմանակից շրջանների բնակիչները, որոնք բազմիցս հանդես են եկել բողոքի ցույցերով ինչպես «Փեթրիոթների», այնպես էլ «Ազատ Սիրիայի բանակի» տեղաբաշխման դեմ:

Համենայն դեպս երկրի տարածքում «Փեթրիոթների» տեղակայման եւ գործարկման աշխատանքների համար 350 գերմանացի զինծառայող դեռեւս անցյալ տարվա վերջերին գործուղվել էր Թուրքիա: Հունվարի 21-ին էլ Իսկենդերունի նավահանգիստ են հասել հոլանդական եւ գերմանական հակահրթիռային համակարգերով բեռնված նավերը: Ինչ վերաբերում է ամերիկյան համակարգերին, ապա դրանք, ինչպես երեկ նշել էր «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, պահեստավորված են «Ինջիռլիքի» ռազմաօդային բազայում:

«Փեթրիոթները» կտեղակայվեն Իսկենդերունից 200 կմ հեռավորության վրա գտնվող Մարաշի շրջակայքում եւ փետրվարի սկզբին, ինչպես խոստացել են գերմանացի զինծառայողները, պատրաստ կլինեն գործարկման: Խնդիրը սակայն սոսկ «Փեթրիոթները» չեն, այլ այս համակարգերի հետ նաեւ օտարերկրացի զինծառայողների տեղաբաշխումը երկրում առանց Թուրքիայի ազգային մեծ ժողովի համապատասխան որոշման, որը հակասում է թուրքական սահմանադրության 92-րդ հոդվածին, ինչպես նաեւ բախվում է սահմանամերձ շրջանների բնակչության հակազդեցությանը:

Այս հակազդեցությունը, «Դունիա բուլթենի» կայքէջի վկայությամբ, հանգեցրել է ոտնձգության հենց Իսկենդերուն քաղաքում. գերմանացի 5 զինծառայող քաղաքի կենտրոնում ենթարկվել է ամբոխի հարձակման, մյուսները հալածանքի խանութում կամ շուկայում: Թեեւ թուրքական անվտանգության ուժերը միջամտել եւ անվնաս զորամաս են հասցրել հարձակման ենթարկված գերմանացի զինծառայողներին, սակայն գերմանական մամուլը կայքէջերում հակազդեցությամբ իսկույն արձագանքել է թուրքական ոտնձգությունների բոլոր մանրամասներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ