ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ ԵՎ ԳՆԵՐԻ ԱՆՆՇԱՆ ԱՃ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի նոյեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15724 գործարք, ինչը 9,7 տոկոսով ցածր է հոկտեմբերի եւ 7,6 տոկոսով 2011-ի նոյեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատՙ աճել 3,9 տոկոսով: 4305 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 77,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 34 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 33,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում: Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 57,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հոկտեմբերի համեմատ նոյեմբերին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 21,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` 17,6 տոկոսով: Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2011 թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2012 թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ. | Կենտրոն | 452000 | 420300 | 419500 | Արաբկիր | 335300 | 348000 | 347000 | Քանաքեռ-Զեյթուն | 260800 | 277000 | 276100 | Նոր Նորք | 232200 | 241050 | 239000 | Ավան | 242200 | 249000 | 248050 | Էրեբունի | 232900 | 242000 | 241500 | Շենգավիթ | 232500 | 247000 | 245000 | Դավթաշեն | 257000 | 267500 | 267000 | Աջափնյակ | 232800 | 237500 | 235600 | Մալաթիա-Սեբաստիա | 220700 | 233100 | 232100 | Նուբարաշեն | 140100 | 143500 | 142000 | Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 258000 | 264200 | 263000 |
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել. Մարզերում, բացառությամբ Երեւանի, 2012-ի նոյեմբերին վաճառվել են 437 բնակարաններ, որոնց քանակը հոկտեմբերի համեմատ աճել է 3,1 տոկոսով, իսկ 2011-ի նոյեմբերի համեմատ` 24,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մարզերում աճել են 0,5 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները նոյեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ-ի գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 118 հազար դրամ, Իջեւանը եւ Գորիսը` 116 հազար դրամ, Աշտարակը` 113 հազար դրամ, Մասիսը` 112 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով: 2012-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 471 գործարք, որից 118-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 25,8 տոկոսով, իսկ մարզերում` մնացել անփոփոխ: 2011-ի նոյեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 6,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 7,3 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել. Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2011 թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2012 թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2012 թ. | Կենտրոն | 470000 | 469100 | 467500 | Արաբկիր | 372200 | 376200 | 375000 | Քանաքեռ-Զեյթուն | 279800 | 288100 | 286200 | Նորք-Մարաշ | 308300 | 313100 | 312500 | Ավան | 253200 | 265700 | 264600 | Էրեբունի | 237100 | 233200 | 232000 | Շենգավիթ | 242500 | 250050 | 249500 | Դավթաշեն | 269200 | 269100 | 267000 | Աջափնյակ | 242000 | 243100 | 242400 | Մալաթիա-Սեբաստիա | 230000 | 233200 | 232100 | Նուբարաշեն | 144800 | 146200 | 145100 | Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 277200 | 280600 | 279300 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդըՙ Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 134 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 129 հազար դրամ, Գորիսըՙ 127 հազար դրամ, Ջերմուկը` 124 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանըՙ 120 հազար դրամ 1 քմ-ի դիմաց: Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2012-ի նոյեմբերին, 2011-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 10,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 20,4 տոկոսով: Ընդ որում Երեւանում աճել է 75 տոկոսով, իսկ մարզերում` 17,1 տոկոսով: 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 2,8 տոկոսով, իսկ 2011-ի նոյեմբերի համեմատ` աճել 38,4 տոկոսով: Նոյեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 155 գործարքներ, որից 91-ը` Երեւանում: 2012-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 8,8 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 26 տոկոսով, իսկ մարզերում` աճել 36,2 տոկոսով: 2011-ի նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 35,7 տոկոսով, Երեւանում` 52,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 28 տոկոսով: Այսպիսով, եթե հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն ավելացել էր գործարքների քանակը, ապա նոյեմբերին կրկին նվազել է: Գները շարունակում եմ մնալ առանց մեծ փոփոխությունների, ինչպես եւ կանխատեսել էինք նախկինում: |