RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՌԻԵԼԹՈՐՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ա. Մ.

Թեքեյան կենտրոնում անշարժ գույքի 100-ից ավելի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած հավաք-ժողովում կազմվեց նամակՙ ուղղված ՀՀ նախագահին: Այն ստորագրողները իրենց դժգոհությունն էին հայտնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններից, նշելով, որ օրենքի կիրառմամբ անշարժ գույքի ոլորտը կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջեւՙ աշխատատեղերի կրճատում, որոշ ընկերությունների գործունեության դադարեցում եւ այլն:

Հիշեցնենք, որ Ռիելթորների եւ գնահատողների միությունը ստեղծել է «60000-ին դեմ» հասարակական նախաձեռնություն, որը բողոքում է արտոնագրային վճարների դաշտ այս ոլորտը ներառելուց, որի դեպքում անշարժ գույքի գործակալությունները յուրաքանչյուր աշխատակցի դիմաց պետք է վճարեն ամսական 60 հազար դրամ արտոնավճար:

Այս հարցի վերաբերյալ ֆինանսների նախարարությունից մեզ խոստացել էին հավելյալ պարզաբանումներ տրամադրել, բայց դեռեւս որեւէ պարզաբանում չենք ստացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ