«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013
| | Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00) | Ընթերցված է` 1295, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 58
| ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈԼԸ Դոնեցկի «Շախտյորն» ավարտեց ուսումնամարզական առաջին հավաքն Արաբական Միացյալ Էմիրություններում: Երեկ ստուգողական վերջին խաղում «Շախտյորը» Դուբայում 3-1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: «Շախտյորի» 2-րդ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր, որը մենմենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, նրա գլխավերեւով գնդակն ուղարկեց դարպասը: Դա ընկերական խաղերում Հենրիխի 3-րդ գոլն էր: ԱՄԷ-ում անցկացրած 5 հանդիպումներից 4-ում ուկրաինական թիմը հաղթել է, մեկում պարտվել է: | | | |
|