RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2476, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ՀԱՅՏՆԻ Է ԵՎՐՈՏԵՍԻԼԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-ին եւ 16-ին տեղի կունենա Եվրոտեսիլի նախընտրական փուլը, իսկ 18-ին` եզրափակիչ երգի մրցույթը:

Ահա եւ հայտնի է Եվրոտեսիլ երգի մրցույթ 2013 հայաստանյան ներկայացուցչի անունը` «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյան:

«Ազգի» հետ զրույցում Եվրոտեսիլի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանն ասաց, որ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այս տարի հայաստանյան մասնակցի ներքին ընտրություն է կատարել: Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրոտեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցույթային երգերը»:

Ինչպես նշված է Առաջին ալիքի պաշտոնական կայքում, երգի մրցույթին կարող են մասնակցել առնվազն 16 տարեկան ստեղծագործողները, քանի որ բեմում կարող են լինել ոչ ավել, քան 6 հոգի, ուստի երգի մեջ ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավել քան 6-ը, մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012-ը, ինչպես նաեւ երգի տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Քաղաքական, գովազդային, վիրավորական եւ նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են: Հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 20-ը:

Նշենք, որ օրերս Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել Եվրոտեսիլ 2013 երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը:

Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին 2-րդ կիսաեզրափակչում Լատվիայի, Ադրբեջանի, Մալթայի, Իսլանդիայի, Սան Մարինայի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի հետ միասին, նշված է Եվրոտեսիլի պաշտոնական կայքում:

Այս տարի Եվրոտեսիլ երգի մրցույթի խորհրդանիշը թիթեռն է, իսկ նշանաբանը «We Are One»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ