RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1426, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ԴԱՍԵՐԻՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է, ու որեւէ լարվածություն, առավել եւս կրթական համակարգի վրա դրանց ազդեցության մասին ներկայումս խոսք չկա:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից տեղեկացանք, որ հանրակրթական դպրոցներում դասերն արդեն վերսկսվել են: Ձմեռային արձակուրդը, որը մեկնարկել էր 2012-ի դեկտեմբերի 29-ից, ըստ 2012-2013 թվականների ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների համար ավարտվել է այս տարվա հունվարի 13-ին, իսկ առաջին ու երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտեւի մինչեւ հունվարի 27-ը:

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների տարածվածությունը արդյոք կազդի՞ հանրակրթական դպրոցների աշխատանքի վրա: Արթուր Բաղդասարյանը պատասխանում է` այսօրվա դրությամբ դասերը դադարեցնելու հրահանգ կրթության ու գիտության նախարարությունը չի ստացել:

ԱՆ պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը տեղեկացնում է, որ անցյալ սեզոնի նույն շաբաթվա համեմատությամբ սուր շնչառական հիվանդություններից հիվանդացությունը նույնիկ ավելի ցածր է: Իսկ ընդհանուր սեզոնային ցուցանիշը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա. 2011-2012 թվականների, այնպես էլ 2012-2013 թվականների միեւնույն ժամանակահատվածում գրիպի ու սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության մակարդակի աճ չի արձանագրվել:

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ հարեւան Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանի Դաշնությունում նույնպես գրիպի ու սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:

Լիլիթ Ավետիսյանը նշում է, որ սուր շնչառական հիվանդությունների նկատմամբ ավելի ընկալունակ են նրանք, ովքեր թույլ իմունիտետ ունեն` հիմնականում 65-ն անց տարեցներն ու մինչեւ 4 տարեկան երեխաները: Իսկ ընդհանրապես գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար մասնագետները հիշեցնում են, որ պետք է խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդներն էլ հիվանդության ընթացքում պետք է տանը մնան, պառկեն, չնստեն տրանսպորտ ու չգտնվեն հասարակական վայրերում, հազալիս ու փռշտալիս դեմքը ծածկեն արմունկով: Սուր շնչառական վարակներից խուսափելու համար նաեւ հարկավոր է հաճախակի օդափոխել փակ տարածքները, հագնվել եղանակին համապատասխան եւ օգտագործել շատ հեղուկներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ