RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2443, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 125

ՉՈՒՏԵԼԸՙ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԲԵՐԱԿ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագահի եւս 2 թեկնածու չեն բացառում հացադուլի դիմելը

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբՙ որոշ թեկնածուներ խանդավառվել են նախագահ Սերժ Սարգսյանի խոստումներից եւ իրենք էլ սկսել են այնպիսի խոստումներ տալ, որոնք ոչ մի կապ չունեն նախագահի իրավասությունների եւ լիազորությունների հետ: Հայրիկյանը վստահ էՙ եթե նախագահն իր ասածները կարողանա կյանքի կոչել կառավարության եւ խորհրդարանի իր գործընկերների միջոցով, ապա մյուս թեկնածուները սեփական ծրագրերը պետք է իրականություն դարձնեն նույն այդ ուժերին հակադրվելու պայմաններում:

Հայրիկյանը նշում է, որ եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ասի, նախաձեռնությամբ հանդես գա, ապա խորհրդարանական մեծամասնությունը կասի «այո», իսկ իր կամ մնացած թեկնածուների պարագայում խորհրդարանական մեծամասնությունը կխանգարի: Երկու օր առաջ Հայրիկյանը հանդիպել է ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Հայդի Թագլիավինիին եւ հայտնել, որ որոշ թեկնածուների ցանկություններն ու իրական հնարավորություններն այնքան էլ համարժեք չեն: Թեպետ քարոզարշավը նոր է սկսվել, սակայն Հայրիկյանը բազմաթիվ զավեշտների է հանդիպել: «Ամենածիծաղելին այն է, երբ թեկնածուներին հարցնում են, թե ո՞ւմ են նշանակելու վարչապետ, անուն են տալիս ու նաեւ հայտարարում խորհրդարանն արձակելու մասին»: Հայրիկյանի գնահատմամբՙ որոշ թեկնածուներ մտադիր են ընտրվելուց հետո դառնալ դիկտատոր:

Ի տարբերություն նրանցՙ ԱԻՄ առաջնորդն աշխատելու է բարոյա-քաղաքական լծակներով եւ նախագահ ընտրվելուց հետո խորհրդարանականներին արդեն նախագահի դիրքից է բացատրելու, որ իրենց իրավունքներն ու ծրագրերը զրո են, եթե կառույցը չի ապահովում մշտապես գործող ինքնորոշման իրավունքը: Հայրիկյանը բացասական չի գնահատում Անդրիաս Ղուկասյանի հայտարարած հացադուլը, ավելին, եթե զգա, որ նախաձեռնությունը լուրջ է, եւ Ղուկասյանը երկար ժամանակ շարունակի ծոմ պահել, ինքն էլ մի քանի օրով կմիանա եւ Ղուկասյանին կհամոզի հրաժարվել հացադուլից:

Արդեն երրորդ անգամ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Արամ Հարությունյանն էլ է պատրաստվում հացադուլի: Փետրվարի 7-ին նա ԿԸՀ-ի դիմաց կսկսի հացադուլը, իսկ հաջորդ օրըՙ ցերեկը, ժամը 5-ին կհանի իր թեկնածությունը: Իր ծրագիրը մեկն էՙ այնպես անել, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին միայնակ մնա: Նրա գնահատմամբՙ ովքեր ինքնաբացարկ կհայտարարեն ու չեն պայքարի ընտրություններին, անկախ թեկնածուներ են: «Թե ինչո՞ւ է առաջադրվել, եթե պետք է հրաժարվի», հարցին Հարությունյանը պատասխանում էՙ որպեսզի որեւէ մեկը չկասկածի, որ իրեն ինչ-որ մեկը կարող է ստիպել չառաջադրվել:

Հացադուլի չի պատրաստվում, սակայն կասեցնում է քարոզարշավի ընթացքն ու հայտարարում ինքնաբացարկ: ԼՂՀ նախկին արտգործանախարար Արման Մելիքյանի խոսքերովՙ նման որոշում է ընդունել, որովհետեւ ընտրությունների օրինաչափության խնդիրը լուծված չէ, արդար ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չկան:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այցելել է Անդրիաս Ղուկասյանին, ողջունել նրա որոշումը, սակայն հացադուլ անելու կամ ինքնաբացարկ հայտնելու որոշում «ժառանգություն»-ում դեռ չեն կայացրել: «Հնարավոր է»: Սա «Ժառանգության» առաջնորդի կարգախոսն է, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ առաջին անգամ է, երբ նախագահական ընտրություններում առկա է իրական գաղափարական այլընտրանք, ժառանգականները հավատում են հաղթանակին ու մտադիր են մինչեւ վերջ պայքարել:

Մարզից մարզ, գյուղից գյուղ: Հենց այսպես է իր քարոզաշավը պատկերացնում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը : Հացադուլի նստելու ցանկություն այս թեկնածուն չունի, հավատում է հաղթանակին եւ հույս ունի, որ ընդդիմադիր զանգվածի ձայներն ինքն է ստանալու: Քարոզարշավին զուգահեռ երեկ կայացել է Հրանտ Բագրատյանի եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչի հանդիպումը: Բագրատյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպումը կայացել է դեսպանի նախաձեռնությամբ: Բագրատյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքն ու ընտրացուցակների խնդիրը: Բագրատյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես կարելի է 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը:

Հ. Գ. Հացադուլ եւ ինքնաբացարկ հայտարարող թեկնածուներին հիշեցնում ենք, որ նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, մինչեւ ժամը 18:00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Ինքնաբացարկի դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է հանձնաժողովի նիստում: Ինքնաբացարկի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար պետության կատարած ծախսերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ