RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1348, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ԴՈՒԲԼՅՈՐՆ» ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Enjoy movies» եւ «AP cinema» կինոընկերությունները ներկայացնում են եւս մեկ ֆիլմ` «Դուբլյոր», որն ի դեպ տարբեր սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:

Կոմեդիան արդեն կինոթատրոնների էկրաններին է հայտնվել:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Ռեւան, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր երեք կերպարները` շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկու, հասարակ մերսող Սեւա Վասիլկովի եւ հանրաճանաչ երգիչ, շանսոնյե Միխայիլ Ստասովի:

Ա. Ռեւան ներկայանում է պլաստիկ գրիմով, որը նրան անճանաչելի է դարձնում: Միխայել Ստասովի դերում պրոդյուսերները նախատեսել էին այլ դերասանի, նկատելով, որ 3 կերպարների մարմնավորումը մեկ դերասանի ուժերից վեր է: Սակայն առաջին իսկ բանակցություններից Ալեքսանդրը այնպես էր ոգեւորվել ֆիլմի գաղափարով, որ համոզել է ֆիլմի պրոդյուսերներին երեք դերերն էլ իրեն վստահել:

Ֆիլմում խաղում են նաեւ` Կրիստինա Ասմուսը, Դմիտրի Խրուստալեւը, Քսենիա Բուռավսկայան եւ այլք:

Հաջողակ դերասան, շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկին պատմության գլխավոր հերոսն է, որի կյանքն ընթանում է բուռն` շնորհանդեսներ, համերգներ, նկարահանումներ, հարցազրույցներ, կորպորատիվ միջոցառումներ եւ այլն: Իգորի հմայիչ կինն ու հիանալի աղջիկը նրան տեսնում էին միայն ուշ երեկոյան, երբ նա գալիս էր տուն, որպեսզի գոնե մի քանի ժամ քներ: Նա օր ու գիշեր աշխատում էր` չունենալով ոչ մի ազատ օր: Բայց ջանքերը զուր չէին:

Հանրահայտ Իգորը մի օր որոշում է իր թեկնածությունը առաջադրել «Տարվա մարդ» անվանակարգում, սակայն իրեն ժամանակ էր հարկավոր, որպեսզի հաղթեր գլխավոր մրցակցին` երգիչ Միխայիլ Ստասովին, որի հիթերը խելքահան են արել Ռուսաստանի շատ կանանց:

Իսկ մերձմոսկովյան քաղաքում ապրող Սեւան շատ նման էր Իգոր Ուսպենսկուն: Սեւան աշխատում է գեղեցկության սրահում` որպես մերսող եւ իր կյանքից գոհ ապրում է շան` Սերգեյ Վալերեւիչի հետ:

Մի անգամ գեղեցկության սրահի տնօրենը Սեւային համոզում է նկարահանվել գովազդային հոլովակում, որտեղ հենց ինքը Իգոր Ուսպենսկին մերսում է սրահի հաճախորդին: Հոլովակը հայտնվեց ինտերնետում եւ ահա այդպես Ուսպենսկին տեղեկացավ իր նմանակի մասին: Հասկանալով, որ ժամանակը չի հերիքում, Ուսպենսկին Սեւաին առաջարկում է դառնալ իրեն փոխարինող (դուբլյոր):

Դրա համար անհրաժեշտ է այցելել մի քանի կորպորատիվ եւ բարձրաշխարհիկ միջոցառումներիՙ Իգոր Ուսպենկու կերպարով: Սեւան ընդունում է առաջարկը եւ... հայտնվում է իրեն անծանոթ շոու-բիզնեսի աշխարհում, որտեղ նրան սպասում էին անհավատալի արկածներ...

Ֆիլմի պրոդյուսերներն են Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը, Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Ալեքսանդր Ռեւան, իսկ ռեժիսորն է` Եվգենի Աբիզովը:

Ֆիլմի բյուջեն կազմում է 2 միլիոն դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ