RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1511, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՋԵՐՄՈՒԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

Վ. Պ.

Հունվարի 19-ին Ջերմուկում կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու որոշում է կայացվել: Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկումՙ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի եւ ներկայացված երկրների հարաբերությունների զարգացման ծրագրերի եւ գալիք տարվա անելիքների վերաբերյալ:

Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենըՙ ավագ դեսպանը:

Հանդիպմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց Ձորից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրել են Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական եւ առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ