RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



ՅՈՒՐՕՐԻՆԱԿ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3220, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ՀԱՑԱԴՈՒԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՓՈԽԱՐԵՆ

Հ. Հ.

Նախագահական քարոզարշավը նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը մեկնարկել է հացադուլով: Մինչ մնացած թեկնածուները բուկլետներ են տարածում, քարոզարշավներ կազմակերպում, տեսահոլովակներ թողարկում եւ լուսանկարներ տարածում, Ղուկասյանը, երեւանյան սառնամանիքն արհամարհելով, երկու պաստառ ձեռքին, հայերեն եւ անգլերեն վերտառությամբՙ «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով հայտնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմացՙ պահանջելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովիցՙ անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել էր Ղուկասյանի դիմումն, ու վերջինս քարոզարշավի փոխարեն սկսել է հացադուլ: Նա հայտարարել է, որ վրան չի տեղադրելու եւ գիշերն էլ է մնալու ԳԱԱ-ի աստիճանների դիմաց:

Թե ինչո՞ւ է թեկնածուն հացադուլի նստել ԳԱԱ-ի շենքի դիմաց, երբ պահանջը վերաբերում է ԿԸՀ-ին, Ղուկասյանը բացատրում է, որ վայրը հարմար է, պաշտպանված է քամուց, տեսանելի է եւ մարդկանց անցուդարձին չի խանգարում:

Ղուկասյանն իրեն Բաղրամյան փողոցում շատ լավ է զգում: Նրա կնոջՙ Անահիտ Թարխանյանի գրասենյակը հենց Բաղրամյանում է, ԳԱԱ-ի շենքից մի քիչ ներքեւ, նույն փողոցում նաեւ բնակարան ունի, հետեւաբար Ղուկասյանն իրեն հարազատ միջավայրում կզգա եւ գուցե մի քանի ժամով տուն էլ կվազիՙ տաքանալու համար:

Ընդհանրապես, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում չի գրանցվել դեպք, երբ քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածուն իր ընտրողների հետ հանդիպման փոխարեն ծոմապահությամբ զբաղվի: Սա նոր երեւույթ է:

Ղուկասյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի, կամ էլ եվրոպացի դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ոչ ժողովրդավար երկիր է, եւ դիտորդական առաքելություն չիրականացնեն: Թե՛ մեկը, թե՛ մյուսն անհնար են: Դատելով այն փաստից, թե Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն ինչպես է աշխատում, դժվար է ենթադրել, որ Սարգսյանը կհրաժարվի ընտրություններից, հատկապես այս անգամ, երբ լարված մթնոլորտ չկա, եւ Սերժ Սարգսյանիՙ երկրորդ անգամ վերընտրվելու շանսերը շատ բարձր են:

Հետեւաբար, Ղուկասյանի առաջադրումն ու հայտարարած հացադուլը ոչ ավել ոչ պակաս դերասանություն են կամ վերջին հույսՙ որեւէ կերպ երեւալու լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրության կենտրոնում կամ էլ ինքնակենսագրականում ավելացնել հատվածՙ առաջադրվել է նախագահի թեկնածու, պայքարել է, հացադուլ հայտարարել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ