ԼՈՆԴՈՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՄԵՏ ԲՐԻՏԱՆԱՑՈՒ ՎՐԱ Հունվարի 18-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի նախօրեին, «Բոլոր ցեղասպանությունների զոհերին զորակցողներ» կազմակերպության ղեկավար (Կարդիֆ սիթի, Ուելս) Էլիան Ուիլյամսը եւ նրան ընկերակցող գործընկերը ֆիզիկական բիրտ հարձակման են ենթարկվել Լոնդոնի թուրքական դեսպանատան աշխատակիցների կողմից, «Ազգին» հաղորդում է լրագրող Ժան Էսքիյանը Փարիզից: Նրանք դեսպանատուն էին մտել դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքգյոզին բողոքի նամակ ներկայացնելու նպատակով: Դեսպանատան աշխատակիցները մերժել են ընդունել նրանց նամակը եւ հարձակվել են նամակաբերների վրա: Էլիան Ուիլյամսի հագուստը պատռվել է եւ պահակ ոստիկանը հազիվ է կարողացել հետագա բարդությունների առաջն առնել: Ուիլյամսն ու գործընկերը դուրս են վռնդվել դեսպանատնից: Էլիան Ուիլյամսի նամակում եղել է հարցադրումՙ ովքե՞ր են հայերի սպանում Ստամբուլում, կրկնելով հունվարի 11-ին Բոստոնի համալսարանի թերթում Ջենի Ուայթի հարցադրումը: |