Շաբաթ, Մայիս 21, 2022
Blog
Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ժողովի ընթացքում քննության առնվեց...
«Փաստինֆո»-ն գրում է․ ՀՀ ԶՈւ-երի ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է հապճեպ, առանց պաշտպանի մասնակցության եւ անգամ պաշտպանության կողմին չի տեղեկացրել դատական նիստի մասին։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել էր մայիսի 15-ին։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Խաչատուրովին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել...
«Հայաստան» հիմնադրամի՝ արդեն նախկին աշխատակցուհի Աննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հիմնադրամի տնօրինությունը թուրքական շահերը Հայաստանում սպասարկող իշխանություններին հպատակ մամուլի միջոցով հերքում է տարածել՝ խեղաթյուրելով իմ աշխատանքից ազատման իրական պատճառը։ Ցանկալի կլիներ լռեիք առհասարակ և հանդես չգայիք մանիպուլյատիվ պարզաբանումներով, որոնք ծիծաղ են առաջացնում։ Իրականության հետ որևէ աղերս չունեն ձեր «սարքած» հիմքերը՝ այն է փողոցները փակ լինելու պատճառով աշխատանքից ուշանալ...
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել․ Հայտարարությունը՝ ստորև «Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց...
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում: Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը: «Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է ացկացնել նոյեմբերին Նուր-Սուլթանում»,- ասվում է տեսաժողովի ձեւաչափով անցկացված նիստի ավարտին տարածված հայտարարության մեջ:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է NEWS.am–ի հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ մամուլի ներկայացուցիչներին թույլ չտվեցին լուսաբանել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովը։ Իմ դիրքորոշումը հստակ է, ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք ազատ, արդար, թափանցիկ մեդիա ունենալ, որը կլուսաբանի իրադարձությունները, որը կտա քաղաքացիներին հնարավորություն կատարելու ընտրություն, ձեւավորելու կարծիք: Ես կտրականապես դեմ եմ ապատեղեկատվությանը, ես տեսնում...
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է Փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը. «Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում...
Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած Արցախի Հանրապետութան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից: Դրանում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝...
«Դիմարդրություն» շարժման երթի մասնակիցները շարժվում են դեպի Մատենադարան, որտեղ այցելել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Ոստիկանները սակայն Մատենադարանից ներքև պատ կազմելով թույլ չտվեցին, որպեսզի երթի մասնակիցներն առաջանան՝ բարձրաձայնելու իրենց բողոքի ձայնն ու իրականացնելու խաղաղ անհնազանդության ակցիան։ Նշենք, որ երթի մասնակիցները պաստառներով են, որոնք պատկերում են քաղբանտարկյալներին, բռնություններ կիրառած ոստիկաններին ու ՔՊ ապազգային պատգամավորներին։ https://www.youtube.com/watch?v=55s-1BbDgjQ&t=51s&ab_channel=YerevanTodayLive
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «ԱՄՆ դեսպանը ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։ Երեւանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում...

Վերջին նորություններ