ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ եթե այլ երկրի քաղաքացին խառնվում է Հայաստանի ներքին գործերին և, օրինակ, հայտարարություն է անում, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ միջամտում է այլ ներքաղաքական հարցերի, ապա նրա մուտքը տվյալ երկիր արգելելը սպասելի էր։ Կարծում եմ՝ այս քայլը սպասելի էր և տեղին։ Արդեն ասացի, ոչ միայն տեղին եմ համարում, այլև ասացի, թե ինչու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ՀՀ մուտքի արգելքին։ Ըստ նրա, Հայաստանն ունի իր ներքին քաղաքական կյանքը, և ցանկալի չէ, որպեսզի որևէ այլ երկրի քաղաքական գործիչ կամ որևէ մեկն այլ երկրից մեր ներքաղաքական կյանքին որևէ ձևով միջամտի։ Yerevan Today