«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սպորտային մարմնամարզության Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արթուր Դավթյանին։
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Օդանավակայանում Արթուր Դավթյանին դիմավորել են հարազատները, նաև փոքրիկ դուստրը։