Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացված հայտարարագրի, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ։ Վարչապետի եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։
Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։
Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։